«Կենդանաբանություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ clean up, փոխարինվեց: , → , (37), ։ → ։ (15), ՝ → ՝ (6), → (55), ( → (, : → ։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
Կենդանաբանությունը կամ զոոլոգիան գիտություն է կենդանիների մասին։ [[Կենսաբանություն|Կենսաբանության]] բաժին է, ուսումնասիրում է կենդանիների բազմազանությունը, տարածումը, կազմությունը և կենսագործունեության օրինաչափությունները։ Ժամանակակից կենդաբանությունը գիտությունների մի համալիր է, իր մեջ ընդգրկում է մասնաճյուղային շատ դիսցիպլիններ, որոնց ուսումնասիրության առարկան մի դեպքում կենդանիների կառուցվածքային, կենսագործունեության կամ զարգացման երևույթներն են, մյուս դեպքում՝ կարգաբանական որոշակի աստիճանում գտնվող կենդանիները։ Կենդանաբանական գիտությունների մեջ դասվում են.
* կենդանիների [[կարգաբանություն]]ը, որն ուսումնասիրում է նրանց տեսակային բազմազանությունը, բացահայտում պատմական զարգացման ուղին և այլն
* կենդանիների [[սաղմնաբանություն]]ը, որն զբաղվում է անհատական զարգացման ([[օնտոգենեզ]]) առանձնահատկություններով
* կենդանիների [[ձևաբանություն]]ը, որն ուսումնասիրում է կենդանիների արտաքին և ներքին կառուցվածքները
* [[էկոլոգիա]]ն, որը բացահայտում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև եղած կապը
* կենդանիների [[աշխարհագրություն]]ը, որը բացահայտում է կենդանիների տարածվածությունը ջրում և ցամաքում, Երկրի առանձին մասերի կենդանական աշխարհի կազմությունն ու ծագման առանձնահատկությունները։
* Կենդանիների [[ֆիզիոլոգիա]]ն, որը հետազոտում է կենդանի օրգանիզմում կատարվող կենսագործունեության օրինաչափությունները և այլն։
20-րդ դարում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ [[գենետիկա]]ն և [[մոլեկուլային կենսաբանություն]]
=== Գրականություն ===
Տող 12.
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կենդանաբանություն]]
|