'''Կարլ XII''', ([[1682]]-[[1718]]), [[1697]] թվականից թագավոր, զորավար։ Հենվելով [[Շվեդիա]]յի տնտեսական և քաղաքական հզորության վրա և իր տրամադրության տակ ունենալով [[Եվրոպա|Եվրոպայի]]յի լավագույն բանակն ու նավատորմը, շարունակել է հոր՝ Կարլ XI-ի բացարձակապետական-մեծապետական քաղաքականությունը։ Շվեդական բանակը նրա հրամանատարությամբ 1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի սկզբում հաղթել է [[Դանիա|Դանիային]]յին և նրան հարկադրել դուրս գալ Հյուսիսային դաշինքից ([[Ռուսաստան]], [[Սաքսոնիա]], [[Լեհաստան]], [[Դանիա]])։ [[1700]] թվականի նոյեմբերին Նարվայի մոտ ջախջախել է ռուսական զորքերը։ [[1708]] թվականի ամռանը ներխուժել է Ռուսաստան։ [[1709]] թվականի Պոլտավայի ճակատամարտում պարտություն կրելով ռուսական զորքերից, որոնց հրամանատարն էր [[Պետրոս Մեծ]]ը, Կարլ XII փախել է [[Թուրքիա]], որտեղ փորձել է Ռուսաստանի դեմ հանել թուրքերին։ 1715 թվականին վերադարձել է Շվեդիա՝ նոր բանակ կազմելու։ Սպանվել է նորվեգական Ֆրեդերիկսհալ ամրոցի պաշարման ժամանակ։ Ռուսաստանում նրա կրած պարտության հետևանքով Շվեդիան երկրորդական պետություն դարձավ։