«Խորեն Ա Տփղիսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (33), ։ → ։ (39), ՝ → ՝ (12), → (63), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{wikify}}
[[Պատկեր:Խորեն Ա Տփղիսեցի.jpg|մինի|250px]]
'''Խորեն Ա Մուրադբեկյան''' (ավազանի անունը՝ ''Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան''), ([[1873]], [[Թիֆլիս]]  -  [[Մարտի 6]], [[1938]], [[Էջմիածին]]), Տփղիսեցի  -  Ամենայն Հայոց Կաթողիկոս ([[1932]]-[[1938]])։ Հաջորդել է [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանց]]ին։
 
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց և ուսումը [[Շվեյցարիա]]յում շարունակելուց հետո Վրասաանի հայկական դպրոցներում զբաղվել է մանկավարժությամբ։ [[1901]] թ.-ին ձեռնադրվել է վարդապետ, [[1903]]—[[1910]] թթ.-ին եղել Նոր Բայազետի, [[1910]]—[[1923]] թթ.-ին՝ Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ։ [[1920]] թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և, իբրև Հայրապետական պատվիրակ, մեկնել [[Հյուսիսային Ամերիկա]]՝ տեղի թեմական կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով։
 
1923 թ.-ին նշանակվել է կաթողիկոսի տեղապահ և Էջմիածնի տաճարի լուսարարապետ։ Գևորգ և Տփղիսեցու մահից հետո՝ [[1930]]—[[1932]] թթ.-ին ղեկավարել է Հայոց եկեղեցու գործերը։ 1932 թ.-ի [[նոյեմբերի 12]]-ին ընտրվել և 13-ին օծվել է կաթողիկոս։ Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի վերանորոգման, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։ Գլխավորել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայության ազգային հայրենասիրական ոգին պահպանելու, սփյուռքահայությանը Հայոց եկեղեցու շուրջը համախմբելու և հայրենիքին Հայաստանի հետ սերտ կապ պահպանելու ուղղությամբ։ Թաղվել է [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սբ. Գայանե]] եկեղեցու գավթում։
Տող 14.
1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ։
 
1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ։
 
1902-ին ձեռնադրվել է վարդապետ։
1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք։
 
1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ։
1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ։
 
1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս։
Տող 30.
1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը։ Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի։
 
1920-ի դեկտեմբեր 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ։
1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող։ Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ։
 
Տող 44.
Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թ. ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։ {{փաստ}} Նրա մարմինն ամփոփվել է նախ Սբ. Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը։
 
Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է [[Գևորգ Զ Չորեքչյան]]ը։
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)]] |