«Ժան Ֆրանսուա Շամպոլյոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  -  (3), , → , (20), ։ → ։ (9), ՝ → ՝ (4), → (29), ), → ), , )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Leon Cogniet - Jean-Francois Champollion.jpg|մինի|աջից]]
[[Պատկեր:Rosetta Stone.jpg|մինի|աջից|[[Ռոզեթյան արձանագրություն]]ը, որի տեքստը Շամպոլյոնին հաջողվել է վերծանել]]
'''Ժան Ֆրանսուա Շամպոլյոն''' ([[1790]]թ. [[դեկտեմբերի 24]], Ֆիժակ, Ֆրանսիա  -  [[1832]]թ. [[մարտի 4]], Փարիզ), [[ֆրանսիա]]ցի գիտնական, [[եգիպտագիտություն|եգիպտագիտության]] հիմնադիրը։ [[Գրենոբլ]]ի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։
 
Տիրապետել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ [[եգիպտերեն]]ին և [[եբրայերեն]]ին։ Ուսումնառության տարիներից զբաղվել է Եգիպտոսի հնագիտական արժեքների ուսումնասիրությամբ։ 1814-ին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822-ին շարադրել [[հին եգիպտական գիր|հին եգիպտական գրի]] վերծանման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական։
Տող 7.
1828-30-ին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախումբը, այնտեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշարձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։
 
1831-ից ղեկավարել է Կոլեժ դը Ֆրանսի՝ հատկապես իր համար բացված եգիպտագիտության ամբիոնը։ 1835-41-ին լույս է տեսել Շամպոլյոնի «Եգիպտերենի քերականություն», 1841  -  43-ին՝ «Եգիպտերենի բառարան և հիերոգլիֆային գիր» աշխատությունները։
 
== Շամպոլյոնի երկերը ==
* Precis du systeme hieroglyphique, P., 1824;
* Monuments de l’Egypte et la Nubie, v. 1  -  4, P., 1835-45
 
{{ՀՍՀ}}