«Թորոս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (5), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (15), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Թորոս Ա''' (ծն.թ.անհայտ–1129), [[Կիլիկիա]]յի Հայոց իշխան 1100–ից։ Հաջորդել է հորը՝ [[Կոստանդին Ա]]–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան [[Գող Վասիլ]]ի զինակցությամբ [[Բերդուս (Հալեպի նահանգ)|Բերդուսի]] մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մահմեդական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել [[Գագիկ Բ]] Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածներն Կնդռոսկավիս բերդը։ Թորոսը այնուհետև հարաբերությունները բարելավել է [[Բյուզանդիա]]յի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որը այնուհետև դարձել է արքունի դամբարան։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:1129 մահեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թորոս_Ա» էջից