«Բարիումի սուլֆատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (19), )։ → )։ (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բարիումի սուլֆատ''', BaSO<sub>4</sub>, [[ծծմբական թթու|ծծմբական թթվի]] բարիումական [[աղ]]ը։ Անգույն [[բյուրեղ]]ներ են, խտությունը՝ 4500 կգ/մ<sup>3</sup>, հալման [[ջերմաստիճան]]ը՝ 1580°C։ [[Ջուր|Ջրում]] և նոսր [[թթու]]ներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18°C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բարիումի սուլֆատը օգտագործվում է [[թուղթ|թղթի]], [[ռետին]]ի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համար օգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բարիումի սուլֆատը լավ կլանում է [[ռենտգենյան ճառագայթ]]ները և օգտագործվում ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ։ <br />
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քիմիա]]
[[Կատեգորիա:Ծծմբական թթվի աղեր]]