«Արեգակնային ժամացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Գրականություն: նյութերի ավելացում
չ clean up, փոխարինվեց: , → , (24), ։ → ։ (21), ՝ → ՝ (4), → (48), )։ → )։ (4), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Armenian Sundial Zvartnots Armenia 7th c.jpg|300px|մինի|<center>'''Արեգակնային ժամացույց [[Զվարթնոց]], 7-րդ դար'''<br><br>Մակագրություն՝ ԱՂՕԹՔՆ ԱՌ ՏԷՐ ԱՄԵՆԱՅՆ ՍՈՒՐԲ ԺԱՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է։<br>Թվագրություն՝ Ա - 1, Բ - 2, Գ - 3, Դ - 4, Ե - 5, Զ - 6, Է - 7, Ը - 8, Թ - 9, Ժ - 10, ԺԱ - 11, ԺԲ - 12։</center>]]
'''Արեգակնային ժամացույց''', սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային [[արեգակնային ժամանակ]]ը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։
 
Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ ([[ստվերաչափ]])։
 
Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°-<math> \varphi </math> անկյուն, որտեղ <math> \varphi </math>-ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ [[Գարուն|Գարնանն]] ու [[ամառ|ամռանը]], երբ [[Արեգակ]]ը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ [[աշուն|աշնանն]] ու [[ձմեռ|ձմռանը]]՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ <math> \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \sin \varphi </math> բանաձևի (<math> x </math>-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, <math> t </math>-ն՝ [[Արեգակ]]ի ժամային անկյունը)։
 
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ <math> \mathrm{tg}\ x = \mathrm{tg}\ t * \cos \varphi </math> բանաձևի։ Հին ու միջնադարյան [[Հայաստան]]ում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
 
Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են [[Զվարթնոց]]ում, [[Դսեղ]]ում, [[Ծաղկաձոր]]ում, [[Դիլիջան]]ում, [[Նոյեմբերյան]]ում, [[Լեռնային Ղարաբաղ]]ում և այլուր գտնվող [[վանք]]երի ու [[տաճար]]ների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է ''եկեղեցի''-ն ''ժամ'' կոչելու ավանդությամբ։ <ref>Գյումրեցիներն ավանդաբար ''եկեղեցին'' անվանում են ''ժամ'' հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, [[Գյումրի]]ի բարբառով ''ժամի քով'' բառացի նշանակում է ''եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ'', իսկ ընդհանրապես՝ ''եկեղեցու մոտ''։</ref>
 
[[Մատենադարան]]ի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։
 
Բացի նշված արեգակնային ժամացույցներից, [[Հայաստան]]ում մեծ տարածում են ունեցել նաև [[ստվերաչափ]]երը։
Տող 48.
Plaque of Architect Hovhannes Margarian, Yerevan, Armenia.jpg|Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հուշաքարը, [[Երևան]]
Matenadaran (21).jpg|Արեգակնային ժամացույցներ [[Մատենադարան]]ի մուտքի դռների վրա
Ancient Armenian Sun Moon and Star dial Reconstructed by academician Paris Herouni Yeravan Armenia.jpg|Հին հայկական արեգակնային, լուսնային և աստղային ժամացույց (վերաստեղծել է ակադեմիկոս [[Պարիս Հերունի]]ն)։
</gallery>
</center>
Տող 65.
* [http://hsearch.am/hom_main.php?hom_id=32964&hom_sid=1270376654-7091000&hom_t= Ջուլիետա էյնաթյան. Տոմարագիտություն]
 
{{stub}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ժամանակ]]
 
 
{{stub}}