«Մեղմասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մեղմասություն''', գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխ...»:
(Տարբերություն չկա)

11:56, 5 Հունիսի 2014-ի տարբերակ

Մեղմասություն, գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ հոմանիշներով, խոսքի կառուցման եղանակ, երբ քաղաքավարական և այլ նկատառումներով նվազեցվում, մեղմացվում են բացասական հասկացությունները դրանց ոչ ուղղակի արտահայտման միջոցով (օրինակ ճիշտ չեք ասում, փոխանակ՝ սուտ եք ասում, ոչ գեղեցիկ, փոխանակ՝ տգեղ)։ Որպես ոճաբանական դարձույթ մեղմասությունը գործադրվում է գրավոր խոսքում և հարում շրջասությանը։ Մեղմասական խոսքը հաճախ աչքի է ընկնում քաղաքավարական, հորդորական, մեղմական բնույթի բառերի առատությամբ, չէի՜ք բարեհաճի փոխանցել այս տոմսակը, փոխանակ՝ փոխանցեցե՛ք։ Մեղմասությանը հատուկ է նաև ժողովրդական լեզվամտածողությանը, օրինակ՝ սիրտ թափել, փոխանակ՝ փսխել։ Մեղմասությունը կարող է արգելաբասության (տաբու) հետևանք լինել, երբ սնոտիապաշտական, ավանդական կամ այլ պատճառով արգելքի ենթարկված որևէ առարկայի կամ երևույթի անվան փոխարեն գործածվում է մեղմասական ձևը՝ էծերը եկան, փոխանակ՝ սատանաները եկան, պարան, փոխանակ՝ օձ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։