«Ստրկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
 
=== Ստրուկների աղբյուրներ ===
 
# Բոլոր ժողովուրդների մոտ զարգացման առաջին փուլերում [[ստրուկներ]]ի հայթայթման միակ, իսկ հետագայում` նշանակալից աղբյուրը եղել է [[պատերազմ]]ը, որն ուղեկցվել է հակառակորդի զինվորների և նրա տարածքում ապրող մարդկանց գերեվարությամբ:
# Երբ ստրկատիրական հաստատությունն ամրապնդվեց և դարձավ տնտեսական կարգի հիմք, այդ աղբյուրին ավելացան ուրիշներ, նախևառաջ` ստրուկ ազգաբնակչության բնական աճը:
# Բացի այդ, ի հայտ եկան [[օրենք]]ներ, ըստ որոնց պարտապանը, ով հնարավորություն չուներ պարտքը մարելու, դառնում էր պարտատիրոջ ստրուկը: Որոշ [[հանցագործություն]]ների համար պատժում էին ստրկությամբ: Վերջապես, հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին: Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ [[Ռուսաստան]]ում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր:
# Գոյություն է ունեցել (և շարունակում է ունենալ) ազատ մարդկանց ուղղակի, առանց հիմնավորման, ստիպողաբար ստրկացնելու պրակտիկան: Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ստրկության զարգացման պատմության ողջ ընթացքի վրա:
 
== Ստրկատիրության պատմություն ==
 
== Ծանոթագրություններ ==