«Գրիգոր Դ Տղա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Մասնակցել է Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղական իրադարձություններին, միջեկեղեցական խնդիրներին, ընդլայնել Հայ եկեղեցու փոխհարաբերությունները մյուս եկեղեցիների հետ, նամակագրական կապեր է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի ղեկավարների, Եգիպտոսի սուլթան [[Սալահ ադ Դին]]ի, բյուզանդական կայսր [[Մանուիլ I Կոմնենոս]]ի, Կ. Պոլսի պատրիարք Միքայել III Անքիալոսի, Հռոմի Ղուկիանոս (Լուկիանոս) III պապի հետ։ Մանուել I-ին գրած թղթերում կարևորել է եկեղեցիների միությունը, բայց «հաւասար ընդ հաւասարս» սկզբունքի հիման վրա։ Շեշտել է, որ հայերը թեև կողմնակից են եկեղեցիների անկեղծ միությանը, միաժամանակ մտադիր չեն նահանջել իրենց առաքելական ուղղությունից և հայրենի ավանդություններից։
 
Բացի դավանաբանական, միջեկեղեցական և ներեկեղեցական խնդիրներին նվիրված նամակներից (թվով 7), գրել է նաև չափածո երկեր, այդ թվում՝ պոեմներ, մանկավարժական գրվածքներ («Յիսուս Քրիստոս Որդի և Բան», «Ողն վասն առմանն Երուսաղեմի» պոեմները)։ Հավաքել է արժեքավոր ձեռագրեր՝ Կիլիկիայի վարդապետարանների և դպրատների գրադարանները հարստացնելու համար։ Նրա հովանավորությամբ են ստեղծվել [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] [[Ջերմանց Մխիթարութիւն|«Ջերմանց մխիթարություն»-ը]], [[Մխիթար Գոշ]]ի «Դատաստանագիրք»-ը, Ներսես Լամբրոնացու և ուրիշների մի շարք ստեղծագործություններ։
 
== Աշխատություններ ==