«Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[ՀՀ|Հայաստանի Հանրապետության]] '''ԲնապահպանությանՀՀ նախարարությունըբնապահպանության նախարարություն''' ([[1991]]-[[1995]] թվականներին՝ Բնության և շրջակա միջավայրի պահպանություն, [[1995]]-[[1996]] թվականներին՝ Բնության պահպանության և ընդերքի), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է [[Հայաստանի Հանրապետության կառավարություն|Հայաստանի Հանրապետության կառավարության]] [[Շրջակա միջավայրի պահպանություն|շրջակա միջավայրի պահպանության]] և [[բնական ռեսուրսներիռեսուրսներ]]ի բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը։ Կազմավորվել է Բնության պահպանության պետական կոմիտեի (1989) հիման վրա ([[1961]]-[[1967]] թվականներին՝ Մակերևութային և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման և պահպանության վարչություն, [[1967]]-[[1986]] թվականներին՝ պետական կոմիտե, [[1986]]-[[1989]] թվականներին՝ Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե):
 
==Ընդհանուր տեղեկատվություն==
Տող 10.
'''Տեղակալ՝'''
*Խաչիկ Հակոբյան
 
== Հիմնական խնդիրներ ==
Հիմնական խնդիրներն են [[շրջակա միջավայր]]ի՝ [[ընդերք]]ի, [[հող]]երի, [[ջրեր]]ի, [[մթնոլորտ]]ի, [[Կենդանական աշխարհ|կենդանական]] ու [[բուսական աշխարհ]]ների, ինչպես նաև [[բնության հատուկ պահպանվող տարածքներ]]ի պահպանության և [[բնական պաշարներ]]ի թույլատրելի օգտագործման ու վերարտադրության, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը, [[շրջակա միջավայր]]ի վիճակի մոնիտորինգի, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, կանխատեսումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, բնական պաշարների ու դրանց համապատասխան կադաստրների և ռեգիստրների վարումը, [[ՀՀ]] [[բույսեր]]ի ու [[կենդանիներ]]ի [[Կարմիր գիրք|Կարմիր գրքեր]]ի վարման կարգի սահմանումը, [[բնության հուշարձաններ]]ի հաշվառումը, [[ջրային պաշարներ]]ի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի և էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը, կեղտաջրերի սահմանային թույլատրելի արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատումը, մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների հաշվառումը և կանոնավորումը, [[հող]]երի օգտագործման բնապահպանական չափորոշիչների ու սահմանափակումների սահմանումը և վերահսկումը, ՀՀ տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը և ռեգիստրների վարումը, էկոլոգիական գիտակրթական ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը:
 
Ունի նորմատիվամեթոդական, միջազգային համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության, ընդերքի պահպանության վարչություններ, վտանգավոր նյութերի ու [[թափոն]]ների կառավարման, օդերևութաբանության և [[մթնոլորտ]]ի աղտոտվածության մոնիտորինգի, բնապահպանության ու բնօգտագործման էկոնոմիկայի բաժիններ, ջրային պաշարների կառավարման, օգտակար հանածոների պաշարների, երկրաբանության, կենսառեսուրսների կառավարման գործակալություններ, բնապահպանական պետական, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություններ:
 
== Համաձայնագրեր ==
Մշակվել են բնապահպանական ոլորտը կանոնակարգող համաձայնագրեր, իրավական ակտերի նախագծեր: Իրականացվում են [[Սևանա լիճ|Սևանա լճի]] էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումներ՝ ձկնային պաշարների համալրում, [[սիգ]]ի ու [[Խեցգետնանմաններ|խեցգետնի]] պոպուլացիաների վիճակի գնահատում, արդյունագործական պաշարների և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների որոշում: [[Սևան ազգային պարկ]]ում ավարտվել են տարածագործառնական գոտիավորման աշխատանքները: Իրագործվել են բուսական և կենդանական պաշարների հաշվառում և գույքագրում, [[բնության հատուկ պահպանվող տարածքներ]]ում գիտական ուսումնասիրություններ: Բնապահպանության ոլորտում զարգանում է նաև միջազգային համագործակցությունը: [[2006]] թվականին [[Վանաձոր]]ում, [[Կապան]]ում, [[Իջևան]]ում, [[Գորիս]]ում ստեղծվել են բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուսի) կենտրոններ:
 
==Աղբյուր==
Տող 16 ⟶ 24՝
==Արտաքին հղումներ==
* [http://www.mnp.am/ Նախարարության պաշտոնական կայքէջը]
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:ՀՀ նախարարություններ]]