«Շողիկ Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ երգիչ
Content deleted Content added
Նոր էջ «'''Շողիկ Մկրտչյան''', Շողիկ Հովնանի Մկրտչյան ծնվել է 1911 թվակնին, գյուղ Ընձակ (Վանի վիլայեթ|Վանի վիլ...»:
(Տարբերություն չկա)

07:22, 27 Մայիսի 2014-ի տարբերակ

Շողիկ Մկրտչյան, Շողիկ Հովնանի Մկրտչյան ծնվել է 1911 թվակնին, գյուղ Ընձակ (Վանի վիլայեթում), հայ սովետական երգչուհի, ժողովրդական երգերի կատարող։ Ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը (այժմ Ռոմանոս Մելիքյանի անվան)։ 1937թվականից՝ Հայֆիլհարմոնիայի ժող․ գործիքների անսամբլի մենակատար-երգչուհի։ Շահել է առաջին մրցանակներ Անդրկովկասի (1934թվական) և ՍՍՀՄ ժողովուրդների (1936թվական) ստեղծագործության ստուգատեսներում։ Մասնակցել է Մոսկվայում հայ գրականության և արվեստի տասնօրյակներին (1939, 1956 թվականներին)։ Հանդես է եկել հանրապետության և ՍՍՀՄ քաղաքներում ու արտասահմանում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։