«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 45.
== Պատմություն Հայոց==
[[Պատկեր:Ashot Yerkat.jpeg|մինի|[[Աշոտ Երկաթ]]՝ հայոց թագավոր]]
Հովհաննես Դրասխանակերտցին հայ մատենագրության պատմության մեջ հատուկ տեղ է գրավել իր մյուս՝ «Պատմութիւն հայոց» վերնագիրը կրող երկով։ Այն [[աշխարհաբար]] է թարգմանվելթարգմանել Գ.Բ. Թոսունյանը։ Աշխատությունը հայոց պատմագրության առավել գնահատված աշխատություններից մեկն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության չափազանց ընդարձակ մի հատվածը՝ առասպելական շրջանից մինչև մեր թվարկության [[924]] թվականը։ Ունի համառոտ առաջաբան, որտեղ հեղինակը ծրագրային կարգով ներկայացնում է բովանդակությունը։ Ենթադրվում է, որ այն գրված է [[Աշոտ Երկաթ]]ի և [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] խնդրանքով։ Առաջին մասը քաղված է նախընթաց հայ պատմիչների ([[Կորյուն]]ից մինչև [[Ղևոնդ]]) երկերից։
 
Պատմության երկրորդ մասն ունի ճանաչողական բացառիկ արժեք, քանի որ գրված է ոչ միայն ժամանակակից, այլև ականջալուր, ականատես ու դեպքերին մասնակից հեղինակի կողմից, անմիջական տպավորությունների ու վերլուծությունների հիման վրա։ Իր հաղորդած եղելությունների մասին նա կշռադատում է ոչ միայն մենակ՝ ինքն իր հետ՝ այլև նրանց հեւո, ովքեր հաճախ իրենք էին որոշում դեպքերի ընթացքն ու վախճանը և գնահատում հետևանքները։ Ընդարձակ տեղ է հատկացնում մասնավորապես [[Հայաստան]]ի քաղաքական պատմությանը։ [[Աշոտ Ա Բագրատունի|Աշոտ Առաջին]]ից հետո թագավորական իշխանությունն անցնում է որդուն՝ [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատին]], որը արագ ստեղծում է քաջարի բանակ, հզորացնում իր իշխանությունը և ընդլայնում սահմանները։ Հեղինակը հաճույքով է խոսում նրա օր-օրի բարձրացող հասարակական-քաղաքական հեղինակության մասին։ Դրասխանակերտցին հանձին Սմբատ Բագրատունու տեսնում էր հայրենի երկրի մոտիկ անցյալում վերանվաճված քաղաքական անկախության պահպանողին ու ամրապնդողին։ Պատմիչը ընդարձակ տեղ է հատկացնում Սմբատի ազատագրական երկարատև պայքարին [[Ատրպատական]]ի Սաջյան էմիրության նվաճողական ոտնձգությունների դեմ։ Նա այդ պայքարը շարունակեց մինչև իր կյանքի ողբերգական մահը։