«Անապատացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Անապատացում ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Desertification map.png|thumb|300px|Համաշխարհային անապատացման քարտեզ]]
'''Անապատացում''', չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն: Անապատացման հիմնական պատճառներն են անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով [[արոտավայր]]երի դեգրադացումը, [[լճեր]]ի, [[գետ]]երի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը, [[ստորերկրյա ջրեր]]ի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը, կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն: Անապատացումը սպառնում է հատկապես սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող և քաղաքականապես անկայուն երկրներին: Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է և ներառում է [[շրջակա միջավայր]]ում ընթացող անցանկալի և աղետաբեր շարժընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Անապատեցման դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական պայմաններով և բնական պաշարների բացահայտված ներուժով: