«Մեղրատու բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Մեղրատու բույսեր''', մեղրատուներ, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի մեծ խումբ, որոնցից մեղուները [[նեկտար]] և [[ծաղկափոշի]] են հավաքում։ Նեկտարն արտադրվում է ծաղկի խորքում, [[վարսանդ]]ի և առէջքների հիմքի մոտ, իսկ երբեմն, դրանից դուրս (ցողունի, տերևի ևնի վրա) գտնվող տարբեր ձևի նեկտա¬ րանոցներում։ Առանձին տեսակի մեղրատուների մեկ ծաղկի արտադրած նեկտարի քանակը միատեսակ չէ․ օրինակ Coryonthes ցեղի խոլորձի մեկ [[ծաղիկ]]ն արտադրում է մոտ 30 գ, իսկ սովորական լորենունը՝ 0,5—7,46 մգ նեկտար։ Նեկտարարտադրությունը [[բույս]]երի ծաղկման սկզբին դանդաղ է, առէջքների փոշանոթները պատռվելու պահին հասնում է առավելագույնի և դադարում է [[բեղմնավորում]]ից հետո։ Որոշ Մեղրատու բույսեր բացի նեկտարից արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից [[մեղու]]ներն ակնամոմ են պատրաստում։ [[Բույս]]երի նեկտարարտադրության ունակությունը ձևավորվել է էվոլյուցիայի պրոցեսում, որպես միջատներով խաչաձև փոշոտման հարմարվածություն, որը նը- պաստում է, հաճախ նաև որոշում մեղրատուների բարձր բերքատվությունը։ Նեկտարարտադրությունը և [[մեղու]]ների կողմից նեկտարի հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին։ ՍՍՀՄ-ում տարածված են ավելի քան 1000 Մ․ բ․, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը։ Լավագույն մեղրատուներից են [[լորենի]]ն, դաշտային թխկին (մեկ Лад-ից ստացվում է 1000 կգ մեղր), սպիտակ և դեղին ակացիաները (350—500 կգ/հա), խնձորենին, [[տանձենի]]ն, [[բալենի]]ն, [[կեռասենի]]ն, [[սալորենի]]ն (20—30 կգ/հա), [[համեմ]]ը, իշառվույտը, երեքնուկը, առվույտը (100—300 կգ/հա), կորնգանը (90—400 կգ/հա), [[հնդկացորեն]]ը, [[արևածաղիկ]]ը (30—90 կգ/հա)։ Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը։ Մեղրատու բույսեր տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Բույսեր]]