«Ստորգետնյա ջրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7.
Ստորգետնյա [[հանքային ջրեր]]ն ունեն բուժիչ հատկություններ։<ref name=hh>{{cite web| title =Հայկական հանրագիտարան. Ստորգետնյա ջրեր | work = | publisher = | date = | accessdate = | url =http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=762}}</ref>
 
== Տեսակներ ==
{{Անավարտ}}
Տարբերում են ծանրահակ, գոլորշանման, թաղանթային, մազանոթային, բյուրեղային, պինդ ([[սառույց]]) և այլ ստորերկրյա ջրեր: Ծանրահակը (գրավիտացիոն) [[ապար]]ների ճեղքերով ազատ հոսող ջուրն է, որով հագեցած ապարաշերտերն առաջացնում են ջրառատ հորիզոններ։ Մակերևույթից հաշված՝ առաջին՝ ոչ ճնշումային ջրատար հորիզոնը գրունտային ջրերի հորիզոնն է, որից վեր աերացիային (օդավորման) գոտին է, որտեղ հանդիպում են ստորերկրյա ջրերի ժամանակավոր կուտակներ՝ վերնաջրեր։
 
Գրունտային ջրերից ներքև տեղադրված են հիմնականում ճնշումային՝ արտեզյան ջրերի միջշերտային հորիզոնները։ Ստորերկրյա ջրերը բնական լուծույթներ են՝ հագեցած ավելի քան 60 քիմիական տարրերով, միկրոօրգանիզմներով և [[գազ]]երով։
 
Ըստ հանքայնացման աստիճանի՝ լինում են քաղցրահամ, կիսաքաղցրահամ, հանքային, ըստ ջերմաստիճանի՝ գերսառը, սառը, գոլ, տաք և գերտաք, ըստ ծագման՝ ներծծման, խտացման, [[նստվածք]]ակուտակումային և [[մագմա]]յական։ Ստորերկրյա ջրերը երկրի ջրային պաշարների մաս են․ կապ են ստեղծում [[քարոլորտ]]ի, [[ջրոլորտ]]ի, [[մթնոլորտ]]ի, [[կենսոլորտ]]ի միջև, շահագործման ընթացքում վերականգնվում են (հիմնականում մագմայական ջրերի հաշվին)։ Ջրատար հորիզոններն առաջացնում են ստորերկրյա ջրերի հանքավայրեր։
 
== Հայաստանում ==
Օգտագործման բնույթով [[ՀՀ]]-ում տարբերում են խմելու, տեխնիկական, արդյունաբերական և [[հանքային ջրեր]]։
 
ՀՀ-ում ստորերկրյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում, քանի որ տարածքի զգալի մասի [[ապար]]ները հրաբխային են՝ ծակոտկեն, ճեղքավորված։ Մթնոլորտային տեղումները, ներծծվելով, առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը Երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։ ՀՀ-ում ստորերկրյա սնման բաղադրիչը մեծ է հետևյալ գետերում՝ [[Մեծամոր (գետ)|Մեծամոր]]՝ 93%, [[Աշոցք (գետ)|Աշոցք]]՝ 85%, [[Գավառագետ]]՝ 83%, [[Մասրիկ (գետ)|Մասրիկ]]՝ 78%, [[Գորիս (գետ)|Գորիս]]՝ 73%, [[Ազատ (գետ)|Ազատ]]՝ 69%, [[Ախուրյան գետ|Ախուրյան]]՝ 59%, [[Որոտան]]՝ 54%, [[Արփա]]՝ 53%, [[Քասաղ (գետ)|Քասաղ]]՝ 51% և այլն։ Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։
 
 
 
== Ծանոթագրություններ ==
Տող 13 ⟶ 25՝
{{commons category|Underground water|Ստորգետնյա ջրեր}}
 
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Ջուր]]
[[Կատեգորիա:Հիդրոլոգիա]]