«Յուղաներկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Յուղաներկեր''' ({{lang-en|oil paint}}), անօրգանական գունանյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները օլ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Յուղաներկեր''' ({{lang-en|oil paintpain}}), անօրգանական գունանյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները [[օլիֆ]]ներում։
[[Պատկեր:Maslo maslo.jpg|մինի|աջից|Գեղարվեստական յուղաներկեր]]
Հաճախ օգտագործվող գունանյութերն են՝ [[տիտան]]ի (IV) օքսիդը, [[օքրան]], երկաթի սուսրը, [[քրոմ]]ի (III) օքսիդը, [[կապար]]ի քրոմաներկը և այլն։ Լցոնները ([[տալկ]], [[կաոլին]], [[փայլար]]) ավելացվում են յուղաներկերին որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը փոքրացնելու նպատակով։ Յուղաներկերին խառնում են նաև մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեշտացնում են կախույթի առաջացումը, և սիկատիվներ, որոնք Յուղաներկերի չորացման արագացուցիչներ են ([[կոբալտ]]ի, [[մանգան]]ի, կապարի օլիֆում լուծվող աղեր)։ Յուղաներկի չորացման արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից։ Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտը քիչ ջրակայուն է, 250-300° C-ում չորացրածը կայուն է անգամ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ։
Տող 8.
Գեղարվեստական յուղաներկերը պատրաստում են գունանյութերը կտավատի ձեթի հետ տրորելով։ Երբեմն ավելացնում են նաև ընկույզի և արևածաղկի ձեթեր։ Այդպիսի յուղաներկերով նկարում են հիմնաներկով պատած կտավի, փայտի, մետաղի (հաստոցային [[գեղանկարչություն]]), ծեփված պատի (մոնումենտալ գեղանկարչություն) վրա։
Յուղաներկով նկարելիս, առավելապես քան գեղանկարչության որևէ այլ տեխնիկայով, հնարավոր է հարթ մակերեսի վրա ստանալ ծավալի և տարածության տեսողական պատրանք, գունային հարուստ էֆեկտներ, նկարին հաղորդել ավելի խոր արտահայտչականություն։
[[Պատկեր:Oil paintingpaining palettepalee.jpg|մինի|աջից|Յուղաներկերի ներկապնակ]]
Յուղաներկերի օգտագործման տեխնիկական եղանակները տարբեր են։ Գունաբծերը կարող են լինել ոչ թափանցիկ և հակառակը, կիպ քսված և ռելիեֆ (ֆակտուրային), նուրբ և հարթ։ Մինչև XIX դ․ յուղաներկերով նկարելիս կիրառել են բազմաշերտ քսվածքը՝ լաքերի օգտագործումով, վերջում լաքապատելով նկարի մակերեսը։
 
XIXtդ․,XIX դարի սկզբից հիմնականում կիրառվում է մաքուր աստառի կամ նուրբ նախաներկված, տոնայնացված հենքի վրա ներկերը քսելու «ալլա պրիմա» (մեկ սեանսով) եղանակը․ լաքեր օգտագործվում են սակավ։
 
Յուղաներկերի կիրառման մասին գրավոր սուղ տեղեկություններ պահպանվել են անտիկ և միջնադարյան ձեռագրերում։ Յուղաներկերով գեղանկարչությունը տարածվել է XV դ․ 2-րդ կեսից Յա․ Վան էյքի կատարելագործումից հետո, XVI դարից դարձել գեղանկարչության առաջատար տեխնիկա։