«Կինոնկար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Charlie Chaplin, the Marriage Bond.ogg|մինի|Հատված Չարլի Չապլինի ''[[The Bond]]'' ֆիլմից (1918)]]
'''Կինոնկար''' (''կինո'' ([[հունարեն|հուն.]]` շարժել), {{lang-en|Film}} - ժապավեն), '''կինոֆիլմ, ֆիլմ, մուլտֆիլմ''', [[կինոարվեստ]]ի արտադրանք։ Տեխնիկապես կինոնկարը դա մի շարք ֆոտո[[նկար]]ների հաջորադականությունն է, որոնք իրար հետ կապված են ընդհանուր սյուժեով։ Սովորաբար կինոնկարը ուղեկցվում [[ձայն]]ով։ Կինոն ստեղծվում է կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորմամբ վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանմամբ։ Կինոն միավորում է տարածական և ժամանակային արվեստների, գրականության, երաժշտության, կերպարվեստի, թատերարվեստի հնարավորությունները և միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցներով ստեղծում կինոնկարներ։
 
Ներկայումս կինոնկարը ամենօրյա կենցաղի բաղկացուցիչ մաս է։ Սովորաբար կինոնկարը տևում է 90 - 120 րոպե (1,5 - 2 ժամ)։
Տող 12.
 
Երրորդ քայլն արվեց [[1877]] թվականին։ Այն հնարավոր դարձավ [[Լուի Դագեր]]ի և [[Ժոզե Նյեպսա]]յի աշխատանքների շնորհիվ։ [[Կալիֆոռնիա]]յի կառավարիչ [[Լելանդ Ստենֆորդ]]ը և լուսանկարիչ [[Էդուարդ Մեյբրիջ]]ը մի հետքրքիր փորձ կատարեցին։ Լելանդը սիրում էր ձիեր և բանավիճեց Մեյբրիջի հետ այն թեմայի շուրջ, թե արդյոք ձին թռիչքի ժամանակ պոկում է ոտքը գետնից։ Նրանք գտան 60 տեսախցիկներ և շարեցին դրանք վազուղու երկու կողմերում` յուրաքանչյուր կողմում 30 հատ։ Նրանց հակառակ կողմում կային փոքր կրպակներ, որտեղ գտնվում էին մարդկանց վերահսկող տեսախցիկները։ Տեսախցիկի և կրպակի միջև ձգված էր [[ճոպան]]։ Երբ [[ձի]]ն սկսում էր վազել և հասնում այդ հատվածին, որտեղ տեղադրված էին տեսախցիկները, ոտքով դիպչում էր պարանին, որից հետո սկսվում էր տեսախցիկի աշխատանքը և ստացվում [[ձի]]ու շարժման մի հատվածի պատկեր։ Դա շարժումը մասերի բաժանելու առաջին փորձն էր։ <ref>Վ․ Դարովսկի «Ռուսական կինեմատոգրաֆի պատմություն»</ref>
 
=== Կինոֆիլմ ===
Շարժանկարը [[լուսանկար]]ների հաջորդականություն է՝ նկարահանված որոշակի հաճախականությամբ հատուկ սարքի ([[կինոխցիկ]]) օգնությամբ [[ֆոտոժապավեն]]ի վրա և նախատեսված ստացված պատկերները էկրանին (նույն հաճախականությամբ) արտածելու համար։ Տարբերակում են նեղժապավեն (սիրողական) կինոֆիլմեր՝ նկարահանված 8մմ կամ 19մմ լայնությամբ կինոժապավենի վրա, և պրոֆեսիոնալ կինոֆիլմեր՝ նկարահանված 16մմ կամ 35մմ լայնությամբ կինոժապավենի վրա սովորական օբյեկտիվով կամ հատուկ լայնաֆորմատ դրածոյի օգնությամբ, որը թույլ է տալիս փոփոխել կողմերի հարաբերակցությունը՝ չփոխելով կինոխցիկի և կինոարտածիչի կադրային պատուհանի չափսերը։ Ի սկզբանե շարժանկարը «համր» էր, այսինքն ներկայացնում էր [[կադր]]երի հաջորդականությունը՝ նկարահանված սև-սպիտակ կինոժապավենի վրա։ «Մեծն համրին» [[կինոթատրոն]]ներում ներկայացնում էին դաշնակահարի նվագակցությամբ։ Տեխնոլոգիաների արդիականացումը թույլ տվեց իրականացնել ձայնագրումը կինոժապավենի (օպտիկական ձայնագրում) կամ մագնիսական ժապավենի վրա՝ կատարված դրական ժապավենի վրա. 1930-ական թթ. վերջերին սկսվեց ձայնային շարժանկարի դարաշրջանը։ Բացի այդ, հայտնվեցին գունավոր ֆոտո և կինոպաժավենները։
 
Ֆիլմերի ճնշող մեծամասնությունը ստեղծվում է ստեղծագործական աշխատողների և տեխնիկական մասնագետների կողմից հատուկ մասնագիտացված [[կինոստուդիա]]ներում՝ նկարահանման գործընթացում օգտագործելով կինոտեխնիկայի տարբեր միջոցներ, նկարահանման տաղավարներ, բնական հարթակներ և այլն։ Բացի այդ, գիտական, տեխնիկական և ուսումնական նպատակներով ֆիլմերը պատրաստվում են ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտների [[կինոլաբորատորիա]]ներում։ Սիրողական ֆիլմերը նկարահանվում են առանձին կինոսերների, ինչպես նաև ակումբներին, ուսումնական հաստատություններին կից սիրողական կինոստուդիաների կողմից։
 
[[Կինոխցիկ]]ի և կինոնկարահանման եղանակների բազմազանության շնորհիվ կինոն, ի տարբերություն մյուս արվեստների, կարողանում է որոշակի և հավաստի վերարտադրել կյանքի յուրաքանչյուր դրսևորում՝ փոփոխելով գործողության վայրը, ընտրելով անհրաժեշտ դիտակետեր, և լույսի ու գույնի օգնությամբ հասնել իրադարձությունների տեսապատկերային մեկնաբանության։ Նկարահանված տարբեր կադրերի (կինոժապավենի վրա պատկերված անշարժ կամ շարժման մեկ պատկեր) համադրման, մոնտաժման միջոցով խտացվում և կենտրոնացվում է ֆիլմի գործողությունը, ստեղծվում տարաժամանակային, իմաստահուզական նոր՝ էկրանային իրողություն, բացահայտվում և մեկնաբանվում են կերպարները, սցենարիստի ասելիքը։ Ստեղծագործական և արտադրական այդ բարդ գործընթացում հիմնականում միավորված են սցենարիստի, ռեժիսորի, դերասանի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի աշխատանքը։ Զարգացման ընթացքում ձևավորվել են կինոյի հետևյալ տեսակները.
Տող 19 ⟶ 24՝
* դ. գիտահանրամատչելի, որն օգտագործում է նշված 3 տեսակների միջոցները։
Կինոն բաժանվում է համր և հնչուն շրջանների։ [[1930]]-ական թվականների սկզբին դարձել է հնչուն, մշակվել են գունավոր նկարահանման տեխնիկական հիմունքները։ [[1950]]-ական թվականներից ստեղծվել են էկրանի տարբեր չափերի համար նախատեսված ֆիլմեր (լայնէկրան, լայնաֆորմատ, համայնապատկերային և այլն)։
 
=== Կինոֆիլմ ===
Շարժանկարը [[լուսանկար]]ների հաջորդականություն է՝ նկարահանված որոշակի հաճախականությամբ հատուկ սարքի ([[կինոխցիկ]]) օգնությամբ [[ֆոտոժապավեն]]ի վրա և նախատեսված ստացված պատկերները էկրանին (նույն հաճախականությամբ) արտածելու համար։ Տարբերակում են նեղժապավեն (սիրողական) կինոֆիլմեր՝ նկարահանված 8մմ կամ 19մմ լայնությամբ կինոժապավենի վրա, և պրոֆեսիոնալ կինոֆիլմեր՝ նկարահանված 16մմ կամ 35մմ լայնությամբ կինոժապավենի վրա սովորական օբյեկտիվով կամ հատուկ լայնաֆորմատ դրածոյի օգնությամբ, որը թույլ է տալիս փոփոխել կողմերի հարաբերակցությունը՝ չփոխելով կինոխցիկի և կինոարտածիչի կադրային պատուհանի չափսերը։ Ի սկզբանե շարժանկարը «համր» էր, այսինքն ներկայացնում էր [[կադր]]երի հաջորդականությունը՝ նկարահանված սև-սպիտակ կինոժապավենի վրա։ «Մեծն համրին» [[կինոթատրոն]]ներում ներկայացնում էին դաշնակահարի նվագակցությամբ։ Տեխնոլոգիաների արդիականացումը թույլ տվեց իրականացնել ձայնագրումը կինոժապավենի (օպտիկական ձայնագրում) կամ մագնիսական ժապավենի վրա՝ կատարված դրական ժապավենի վրա. 1930-ական թթ. վերջերին սկսվեց ձայնային շարժանկարի դարաշրջանը։ Բացի այդ, հայտնվեցին գունավոր ֆոտո և կինոպաժավենները։
 
Ֆիլմերի ճնշող մեծամասնությունը ստեղծվում է ստեղծագործական աշխատողների և տեխնիկական մասնագետների կողմից հատուկ մասնագիտացված [[կինոստուդիա]]ներում՝ նկարահանման գործընթացում օգտագործելով կինոտեխնիկայի տարբեր միջոցներ, նկարահանման տաղավարներ, բնական հարթակներ և այլն։ Բացի այդ, գիտական, տեխնիկական և ուսումնական նպատակներով ֆիլմերը պատրաստվում են ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական ինստիտուտների [[կինոլաբորատորիա]]ներում։ Սիրողական ֆիլմերը նկարահանվում են առանձին կինոսերների, ինչպես նաև ակումբներին, ուսումնական հաստատություններին կից սիրողական կինոստուդիաների կողմից։
== Կինոն Հայաստանում==
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կինոնկար» էջից