«Մարաբու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մարաբու''' (Leptoptilus), արագիլների ընտանիքի թռչունների սեռ: Հայտնի է մարաբուի 3 տեսակ՝ աֆրիկական մ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Մարաբու''' (Leptoptilus), արագիլների ընտանիքի [[թռչուն]]ների սեռ: Հայտնի է մարաբուի 3 տեսակ՝ աֆրիկական մարաբու, հնդկական մարաբու և ճավայական մարաբու: Փետրազուրկ գլխով և հսկայական [[կտուց]]ով խոշոր, ծանրամարմին [[թռչուն]]ներ են (բարձրությունը՝ 110-150 սմ, թևերի բացվածքը՝ մինչև 3 մ, կտուցը՝ 30 սմ, քաշը՝ 5-6 կգ): [[Պարանոց]]ի առջևի մասում ունեն փետրազուրկ մսալի ելուստ (ճավայական մարաբուն չունի), որի վրա հենում են իրենց կտուցը: Բնադրում են [[ծառ]]երի, [[ժայռ]]երի վրա. [[աֆրիկա]]կանը և հնդկականը՝ գաղութներով, ճավայականը՝ զույգերով: Դնում են 2-4 ձու, թխսում են և՝ [[էգ]]ը, և՝ [[արու]]ն (մոտ 1 ամիս): Սնվում են գլխավորապես լեշով, ինչպես նաև [[գորտ]]երով, կրծողներով և [[միջատ]]ներով:
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Արագիլանմաններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարաբու» էջից