«Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 9.
| վախճանի վայրը = [[Ստամբուլ]]
}}
'''Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին''' ( [[1838]] – [[1897]] ) ամբողջական անուն՝ {{lang-ar| محمد جمال الدين بن السيد صفتر الحسيني الأفغاني}}, {{transl|ar|DIN|''Մուհամմադ Ջամալ ադ-Դին իբն աս-Սեյյիդ Սաֆթար ալ-Հուսեյնի ալ-Աֆղանի''}}, [[պարսիկ]] փիլիսոփա և քաղաքագետ, համարվում է պանիսլամիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, [[մուսուլմանական ռեֆորմացիա]]յի հիմնադիրը:հիմնադիրը։
 
== Կենսագրություն ==
 
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է [[Աֆղանստան]]ում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ [[Կահիրե]]ում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։ Եղել է նաև [[Հնդկաստան]]ում, [[Թուրքիա]]յում:յում։
[[Պատկեր:Ալ-Ուրվաթ ալ-վուսկա.JPG|մինի|ձախից|ալ-Ուրվաթ ալ-Վուսկա աշխատության կազմ]]
Նրա այսպիսի գործունեությունը առաջացնում է մուսուլման հոգևորականության պահպանողական շրջանների և եվրոպական հյուպատոսների դժգոհությունը, որի պատճառով էլ հեռացվում է [[Եգիպտոս]]ից։ Լքելով Եգիպտոսը՝ ալ-Աֆղանին հետագա մի քանի տարիներն անց է կացնում Արևելքի և Արևմուտքի երկրներում, ամենուրեք քարոզելով իր ռեֆորմիստական գաղափարները։ [[Փարիզ]]ում իր աշակերտ [[Մուհամադ Աբդո]]յի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերեն՝ العروة الوثقى, ամուր կապ)գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը, վերջինս, չնայած շատ կարճատև կյանքին հսկայական նշանակություն է ունենում մուսուլման մտավորականության շրջանում հասարակական և քաղաքական գաղափարների տարածման գործում։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։
Տող 19.
Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին գտնում էր, որ ազգի բարեկեցությունը, հարստությունը հիմնված է գիտության վրա և որ կրոնը ոչ միայն չի ժխտում գիտությունը, այլ ամեն կերպ նպաստում է նրա զարգացմանը։ Իր «կրթության և ուսուցման» օգուտը հոդվածում Արևելքի երկրների ծանր վիճակը բացատրում է այստեղ գիտնականների՝ որպես կարևոր խավի ժխտմամբ։ Նա գտնում էր, որ ոչ բոլոր ժամանակաշրջանները կարիք ունեն մարգարեության, սակայն միշտ պահանջվում է գիտական առաջընթաց, որը ի վիճակի կլինի մարդկությանը դուրս հանել խավարամտության և անգրագիտության ճահճից դեպի բարեկեցիկ կյանք։ Նման գաղափարներ արտահայտելու համար ուղղահավատ մուսուլմանների կողմից նա մեղադրվում էր հերետիկոսության մեջ։ Դրա արդյունքում նա էլ ավելի էր համոզվում, որ ոչ մի կրոնական ռեֆորմ հնարավոր չէ մուսուլմանական համայնքում, քանի դեռ կրոնական առաջնորդները չեն փորձում վերանայել իրենց հայացքները և չեն հասկանում գիտության և մշակույթի օգուտը։
 
Ալ-Աֆղանիի կարծիքով մուսուլմանների անկումն ու հետամնացությունը արդյունք են նրա, որ նրանք մոռացել են, թե ինչում է կայանում իսկական [[իսլամ]]ի իմաստությունը, ինչպես նաև այն պատգամը, որով մուսուլմանները պետք է միշտ միասնական լինեն։ Այս միասնականության գաղափարն էլ հիմք դրեց պանիսլամիզմի գաղափարախոսությանը։ Այս գաղափարախոսության առաջացումը հենց այս շրջանում ամենից առաջ ազգային ազատագրական պայքարի արդյունք էր։ Ալ-Աֆղանին համառորեն կոչ էր անում Արևելքին համախմբել իր ուժերը և դուրս գալ գաղութարարների դեմ։ Կարևորագույն քաղաքական խնդիր էր համարում մուսուլմանների համախմբումը խալիֆի դրոշի տակ, ով ի վիճակի կլինի պայքարել գաղութատիրության դեմ։
 
Ալ-Աֆղանիի սկսած գործը գտավ իր արժանի շարունակողներին, որոնք նոր աստիճանի բարձրացրին նրա գաղափարախոսությունը և իրենց հասարակական և գրական գործունեությամբ նպաստեցին ժողովրդական լայն զանգվածների կողմից նրա առաջադիմական գաղափարների յուրացմանը։