[[File:ConstantinoXI.jpg|thumb|Կոստանդին XI Պալեոլոդոս]]
'''Կոստանդին XI Պալեոլոդոս''' (մոր՝ [[Սերբիա|Սերբիայի]]յի արքայադուստր Հեղինեի ազգանունով՝ Դրագացես) (8.02.1404—29.5.1453), [[Բյուզանդիա|Բյուզանդիայի]]յի վերջին կայսրը (1449-ից)։
Սկզբում իշխել է Մորեայում, մինչև 1432-ը իրեն է ենթարկել [[Խաչակիրներ|խաչակիրներիխաչակիրներ]]ի բոլոր իշխանությունները Պելոպոնեսում։ Ձգտել է Մորեայում վերականգնել հունական թագավորությունը, սակայն 1446-ին պարտվել է թուրքերից։ Կայսր է դարձել սուլթան Մուրադ II-ի աջակցությամբ։ Նախապատրաստվել է թուրքերի դեմ վճռական գործողությունների։1453-ի ապրիլի սկզբին սուլթան [[Մուհամմեդ II]] (Մեհմեդ, 1451— 1481) մեծ զորքով պաշարել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլիսը]]։ը։ Կոստանդին XI Պալեոլոդոսը փոքրաթիվ ուժերով մոտ երկու ամիս պաշտպանել է քաղաքը և զոհվել մարտում։