«Սրապիոն Հեքիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սրապիոն Հեքիմյան''' ([[օգոստոսի 16]], [[1832]], [[Կոստանդնուպոլիս]] — [[մարտ 7]], [[1892]], Կոստանդնուպոլիս), հայ [[դրամատուրգ]], թատերական-մշակութային [[գործիչ]]:
 
Սովորել է ծննդավայրի [[Մխիթարյանների տարրական դպրոց]]ում, [[Վենետիկ]]ի Մուրատ-ՌաՓայելյան վարժարանում, հմտպցել եվրոպական մի շարք լեզուների մեջ: Հեքիմյանի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները: 1856-ին Հեքիմյան հաստատվել է Կոստանդնուպոլիսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրքերեն, իտալերեն: Գլխավոր դերերը կատարել է ինքը: Այս թատրոնի համար էլ Հեքիմյանը գրել է «Մամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևելահայ բեմերում (պիեսում խաղացել են [[Պ. Ադամյան]]ը, [[Գ. Չմշկյան]]ը, [[Հ. Աբելյան]]ը): Հեքիմյանը նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք. Մասյաց» և այլ պարբերականներում: