«Հայտնություն Հովհաննեսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
 
'''Հայտնություն Հովհանեսի''' (Հայտնություն Հովհաննու {{lang-el|ἀποκάλυψις}} – ''Ապոկալուպիս''), [[Աստվածաշունչ]] մատյանի [[Նոր Կտակարան]]ի կանոնի գրքերից վերջինը։ Պատմոս կղզի աքսորված [[Հովհաննես առաքյալ]]ի այս գրվածքը մարգարեական է՝ կազմված տեսիլքներից ու հայտնություններից։ Գիրքը լի է վախճանաբանական այլաբանություններով և խորհրդանշաններով։
[[Պատկեր:BambergApocalypseFolio019v7AngelsWith7TrumpetsAnd1WithCenser.JPG|մինի|200px|Յոթը հրեշտակներ շեփորներով (Հայտնության դրվագներից մեկի պատկեր միջնադարյան ձեռագրից)]]
== Գրքի հեղինակը ==
Գիրքը գրել է Հովհաննես առաքյալը, որը միաժամանակ իր անունը կրող Ավետարանի հեղինակն է: Հովհաննեսն այս գիրքը գրել է Պատմոս կղզում, ուր աքսորվել էր Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեության դեմ սկսված հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար: Նրա գիրքն ուղղված է Փոքր Ասիայի արևմտյան ափերին գտնվող յոթ եկեղեցիներին:
 
== Գրության ժամանակը ==
Մասնագետների մի խումբ Հայտնության գիրքը թվագրում է 68-69թթ, մեկ այլ խումբ` 81-96թթ.:
 
== Բովանդակությունը ==
Գիրքը Հայտնությունների մի շարք է, որ Քրիստոսը կատարում է, որպեսզի «իր ծառաներին ցույց տա, թե շուտով ի՛նչ է պատահելու» (1.1): Հովհաննեսը նկարագրում է իր տեսիլքը, որտեղ հայտնվում է Հիսուս Քրիստոսը և հրամայում նրան գրի առնել իր հակիրճ ուղերձները Ասիայի 7 եկեղեցիներին։ Այնուհետև պատկերվում են աշխարհի գալիք իրադարձությունները՝ սատանայի և նրա ծառաների վերջնական պարտությամբ, երկնքի ու երկրի վերափոխմամբ և Աստծո Գառի (Հիսուս Քրիստորսի) հավիտենական հաղթանակով։ Գրքի բուն նպատակն է վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան նկատմամբ, որն ավարտվում է Փրկչի խոստումով. «Ես գալիս եմ շուտով: Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»։ (22.20)։ Ժամանակաշրջանը, երբ գրվել է Հայտնությունը քրիստոնյաների հալածվանքների ծանր մի ժամանակ էր: Պատճառն այն էր, որ նրանք միակ Տեր և Աստված էին ճանաչում Հիսուս Քրիստոսին: Արդ, հեղինակի գլխավոր մտահոգությունն է եղել ընթերցողներին հույս և քաջալերանք ներշնչել և հորդորել, որ հավատարիմ մնան հալածանքների և չարչարանքների ընթացքում: Ուստի գիրքը բնավ նպատակ չունի վերահաս մի վախճանի սարսափով համակելու հավատացյալներին: Ընդհակառակը, հեղինակի նպատակն է նրանց վստահություն ներշնչել Տիրոջ երկրորդ գալստյան կապակցությամբ, որ ազատագրության և փրկության ցանկալի պահն է լինելու:
Գրքի մեծագույն բաժինը կազմում են մի շարք հայտնություններ և տեսիլքներ՝ ներկայացված խորհրդանշական լեզվով, որ հասկանալի էր այդ օրերի քրիստոնյաներին, բայց ուրիշների համար մնում էր խորհրդավոր: Ինչպես համանվագում կրկնվող մայր եղանակը, գրվածքի գլխավոր բնաբանը կրկնվում է զանազան ձևերով և զանազան տեսիլքների մեջ: Թեպետ մեկնաբանությունների մեջ կան մանրամասնությունների տարբերություններ, սակայն գլխավոր բնաբանը հստակ է. Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված վերջնականապես և ամբողջական կերպով պարտության է մատնելու իր թշնամիներին, ներառյալ Սատանային, և իր հավատարիմ ժողովրդին վարձատրելու է նոր երկնքի և նոր երկրի օրհնություններով, երբ հաղթանակն ամբողջական լինի:
 
== Հայտնության կառուցվածքը ==
* Նախաբան (1.1-8)
* Առաջին տեսիլքը և յոթ եկեղեցիներին ուղղված նամակներ (1.9-3.22)
* Յոթ կնիքներով կնքված գիրքը (4.1-8.1)
* Յոթ փողերը (8.2-11.19)
* Վիշապը և երկու գազանները (12.1-13.18)
* Այլ տեսիլքներ (14.1-15.8)
* Աստծու բարկության յոթ սկավառակները (16.1-21)
* Բաբելոնի ավերումը և գազանի, սուտ մարգարեի և Սատանայի պարտությունը (17.1-20.10)
* Վերջին դատաստան (20.11-15)
* Նոր երկինք, նոր երկիր և նոր Երուսաղեմ (21.1-22.5)
* Եզրակացություն (22.6-21)
 
== Աղբյուրներ ==
* [http://www.sarkavagagirq.net/p/blog-page_2149.html Սարկավագագիրք]
 
== Արտաքին հղումներ ==