«Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազ...»:
(Տարբերություն չկա)

22:57, 28 Ապրիլի 2014-ի տարբերակ

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ (Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս), Նոր Կտակարանի մաս կազմող գիրք, Պողոս առաքյալի նամակներից մեկը, առաջինը՝ ուղղված թեսաղոնիկեի քրիստոնյաներին։

Նամակի հասցեատերերը

Թեսաղոնիկե քաղքը, որ այժմ կոչվում է Սալոնիկ, հռոմեական Մակեդոնիա նահանգի մայրաքաղաքն էր, որտեղ Փիլիպպեն թողնելուց հետո՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում, Պողոսը մի եկեղեցի հաստատեց: Սակայն այստեղ Պողոսն անմիջապես ընդդիմության հանդիպեց հրեաների կողմից, որոնք նախանձով էին դիտում նրա կատարած քարոզչության հաջողությունը: Այս ընդդիմության պատճառով Պողոսը թողեց Թեսաղոնիկեն և գնաց Բերիա: Ավելի ուշ, երբ նա Կորնթոս էր անցել, իր գործակից Տիմոթեոսից ստացավ մի զեկուցագիր, որից պարզվում էր Թեսաղոնիկեի եկեղեցու կացությունը: Այս էր պատճառը, որ Պողոսը գրեց թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակը՝ տեղի քրիստոնյաներին քաջալերելու ու գոտեպնդելու համար:

Գրության թվականը

Այս նամակը Նոր Կտակարանի գրքերից հնագույնն է, գրվել է Կորնթոսում՝ շուրջ 50 թվականին:

Նամակի բովանդակությունը

Նամակում առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն՝ թեսաղոնիկեցիների ունեցած հավատի և սիրո համար: Հիշում է այն օրերը, որ ինքն անցկացրել է նրանց հետ, և պատասխանում է թեսաղոնիկեցիների մի շարք հարցերին, որոնք վերաբերում են մեռելների հարությանն ու Հիսուսի երկրորդ գալստյանը: Կարո՞ղ էր հավատացյալն արժանանալ հավիտենական կյանքին, եթե պատահեր, որ մեռներ Հիսուսի գալուստից առաջ: Քրիստոսը կրկին ե՞րբ է գալու: Պողոսի թելադրանքն այն է, որ հավատացյալներն ապրեն հանդարտ և խաղաղ մի կյանք՝ հուսալից սպասելով Քրիստոսի գալստյանը: Առաքյալը հիշեցնում է, որ կարևորը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամն ու ժամանակը գիտենալը չէ, այլ իբրև լույսի որդիներ՝ այդ գալստյանը միշտ «պատրաստ» լինելը (5.1, 5-10):

Նամակի կառուցվածքը

  • Ողջույն (1.1)
  • Երախտագիտություն և գոհություն (1.2-3.13)
  • Թելադրանքներ քրիստոնեական պարկեշտ կենցաղի վերաբերյալ (4.1-12)
  • Ցուցումներ Քրիստոսի գալստյան մասին (4.13-5.11)
  • Վերջին թելադրանքներ (5.12-22)
  • Վերջաբան (5.23-28)

Աղբյուրներ

  1. http://www.sarkavagagirq.net/p/blog-page_407.html