«Զաքարիա Ա Ձագեցի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 4.
'''Զաքարիա Ա Ձագեցի''' (ծ. թ. անհայտ- 877 թ.), Ամենայն Հայոց կաթողիկոս 855 թվականից առ 877 թ.։ Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն։ Գահակալել է քաղաքական ծանր պայմաններում, երբ նոր էր ավարտվել հայերի 850-855թթ.ապստամբությունը արաբական տիրապետության դեմ։ Զաքարիա Ա Ձագեցուն հաջողվում է մեղմել արաբների հալածանքները։ Կաթողիկոսը գործուն մասնակցություն է ունենում հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերություններում, պաշտպանում Հայ եկեղեցու դավանությունը Հույն եկեղեցու նկրտումներից, կասեցնում Կ. Պոլսի Փոտ պատրիարքի (858-867, 877-886) Հայ եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելու փորձերը։ Զաքարիա Ա Ձագեցին Փոտ պատրիարքին հղած իր նամակում հիմնավորում է, որ Հայ եկեղեցու վարդապետությունը համահունչ է երեք տիեզերաժողովների դավանությանը։ 862 թվականին Շիրակավանում Զաքարիա Ա Ձագեցու և Աշոտ իշխանաց իշխանի նախագահությամբ տեղի ունեցած ժողովը մերժում է քաղկեդոնականություն ընդունելու Փոտի առաջարկը։
Զաքարիա Ա Ձագեցու գրչին են պատկանում թվով 14 ճառեր, որոնք տեղ են գտել Ճառընտիրների և Տոնապատճառների մեջ։ Դրանք ընթերցվել են եկեղեցական տոների ժամանակ։ Ճառերից մի քանիսը (Ի Մկրտութիւնն, Ի չարչարանս Քրիստոսի, Ի մեծի աւուր շաբաոթւն թաղման Տեառն« Ի Յարութիւն Քրիստոսի») շարադրված են Նիկոդեմոսի պարականոն Ավետարանի, Եղիշեի, Հովհան Ոսկեբերանի աշակերտ Թեոփիլոսի, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ
== Աշխատություններ ==
|