«Խաչատուր Կեսարացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Խաչատուր Կեսարացի''' ([[1590]], [[Կեսարիա]] - [[1646]], [[Նոր Ջուղա]]), կրթական-լուսավորական գործիչ։ Երիտասարդ տարիներն անց է կացրել [[Կիպրոս]]ի Ս. Մակարվանքում, ապա մեկնել [[Երուսաղեմ]], [[Կոստանդնուպոլիս]], այնտեղից էլ՝ [[Էջմիածին]]։ Աշակերտել է Գրիգոր Դարանաղցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երևանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել [[Դավիթ Անհաղթ]]ի երկերը, ծանոթացել [[Արիստոտել]]ի, [[Պլատոն]]ի ուսմունքներին։ Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր [[1620]]-[[1646]] թթվականին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք։ Հիմնել է [[դպրոց]], [[գրադարան]], հավաքել [[Հայաստան]]ից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր։ Նրա սաներից էին [[Հակոբ Ջուղայեցի]]ն, [[Ոսկան Երևանցի]]ն, [[Հովհաննես Ջուղայեցի]]ն և ուրիշներ։ Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է։ [[1630]] թվականին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփա և քերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է [[Լվով]]՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու։ Վերադառնալով Նոր Ջուղա՝ [[1638]] թվականին հիմնել է [[Իրան]]ի առաջին [[տպարան]]ը։ Խաչատուր Կեսարացին թաղված է Ս. Ամենափրկիչ վանքի [[տաճար]]ում։
 
== Հրատարակություններ ==
== Գրականություն ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}