«Արցախի թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 6.
Վանքերին ([[Հոռեկա վանք|Հոռեկա]], [[Երիցմանկանց վանք|Երիցմանկանց]], Մեծառանից Սուրբ Հակոբա և այլն) կից գործել են դպրանոցներ։ [[Մեսրոպ Մաշտոց]]ն առաջին դպրոցը բացել է Ամարասում (IV դ.)։ 1800-ին Գանձասարում բացվել է հոգևոր դպրոց։ [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]] ([[1813]]) [[Ղարաբաղ]]ը [[Ռուսաստան]]ի կազմի մեջ մտնելուց հետո, կայսերական հրովարտակով [[1815]]-ին Աղվանից կաթողիկոսությունը վերածվել է մետրոպոլիտության՝ Շամախու և Ղարաբաղի թեմերով։ 1838–1920-ին [[Շուշի]]ում գործել է թեմական դպրոց։ 1830-ական թթ. վերջին Ղարաբաղի տարածքում եղել են հայկական 25 եկեղեցական դպրոցներ։ 1850-ական թթ. վերջին – 1860-ական թթ. սկզբին եկեղեցական-ծխական դպրոցներ են բացվել նաև Ամարասի, Գանձասարի, Երիցմանկանց, [[Գտչավանք|Գտիչ]] վանքերում։ 1860–70-ական թթ. Ղարաբաղի թեմում գործել է եկեղեցալան-ծխական 30 դպրոց։ 1930-ին թեմը դադարել է գործել։
 
Արցախի թեմի տարածքում են գտնվում հոգևոր մշակութային կենտրոններ Ամարասի վանքը (IVդ.), Հոռեկավանքը (V դ.), Մեծառանից ՍՍբ. Հակոբավանքը (V դ.), Գանձասարի վանքը, Եղիշե Առաքյալը, [[Դադիվանք]]ը, [[Խաթրավանք]]ը, Գտչավանքը[[Գտչավանք]]ը (հինգն էլ՝ XIII դ.), Կատարովանքը (X դ.), ինչպես նաև՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ (XIX դ.) և [[Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ]] (Կանաչ ժամ, XIX դ.) եկեղեցիները և այլն։
 
== Թեմի տարածքում գործող եկեղեցիները ==
Թեմի տարածքում գործող եկեղեցիներն են. [[Ասկերանի շրջան]]ում` ՍՍբ. Ստեփանոսը (XVIIդ.), Ս. Աստվածածինը (XVIII դ.), [[Հադրութի շրջան]]ում` Սպիտակ Խաչը, ՍՍբ. Հարությունը (երկուսն էլ՝ XVII դ.), [[Մարտակերտի շրջան]]ում` Գանձասարի վանքի ՍՍբ. Հովհաննես Մկրտիչը (XIII դ.), ՍՍբ. Հովհաննու Կարապետը, ՍՍբ. Աստվածածինը (երկուսն էլ` XIX դ.), [[Մարտունու շրջան (ԼՂՀ)|Մարտունու շրջան]]ում` Ամարասի վանքի ՍՍբ. Գրիգորիսը (IV դ. սկիզբ), [[Շուշիի շրջա]]նում` Շուշիի Ղազանչեցոց ՍՍբ. Ամենափրկիչը, ՍՍբ. Հովհաննես Մկրտիչը (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց), ՍՍբ. Աստվածածինը (երեքն էլ՝ XIX դ.), [[Քաշաթաղի շրջան]]ում` ՍՍբ. Համբարձմանը և [[Ստեփանակերտ]]ի ՍՍբ. Աստվածածինը (նորակառույց): Կառուցվում են Մարտունու շրջանում` Ս Սբ. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցիները։
 
1993–94-ին Արցախի թեմում գործել է դպրեվանք։ 1990–95-ին թեմի հովանու ներքո բացվել են «Գթություն» բարեգործական միությունը, ծերանոց։ 1990-ից գործում է «Եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը։ 1994-ին Երևանում հիմնվել է Արցախի թեմի «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը (կից գործում է տպարան)։ Թեմը զգալի դեր է խաղացել արցախահայության ազգային-հոգևոր զարթոնքի, ԼՂՀ ազատագրման և պետականության ամրապնդման գործում։