Content deleted Content added
Տող 95.
:::Չեմ կարող ասել, թե շատ լավն է եղել հեդվածը կամ թերություն ընդհանրապես չի եղել, որովհետև անձամբ ես չեմ թարգմանել, այլ խնդրել եմ իմ ընկերոջը, սակայն կարծում եմ, որ թերություններն ուղղել հնարավոր էր: Մանավանդ այն դեպքում, երբ որ դուք բավական մանրամասն կարդացել եք և շատ թերություններ եք գտել, կարող էիք դրանք ուղղել, համենայն դեպս միանգամից ջնջելու փոխարեն ճիշտ կլիներ ինձ ասել. հնարավոր էր, որ ես արագ վերացնեի թերությունները: Ուղղակի ափսոս էր այդ աշխատանքը(վստահ եմ ուղղել հնարավոր էր): --[[Մասնակից:Արագի մեջ|Արսեն]] 22:10, 30 Մարտի 2014 (UTC)
::::Ըստ ինձ Վիքիպեդիայի հիմնական սկզբունքներից ամենակարևորը խախտված է՝ համագործակցության միջոցով գիտելիք ստեղծելու սկզբունքը: Եթե սխալներ կան պետք էր ուղղել, եթե չես կարող ուղղել ինչ ինչ նկատառումներով, ապա այդ իրավունքից մի զրկիր ուրիշներին: Գուցե մասնակիցները հոդվածի վրա աշխատեին և բարելավեին հոդվածը: Կարելի էր քննարկման էջում գրել: --[[Մասնակից:SusikMkr|SusikMkr]] ([[Մասնակցի քննարկում:SusikMkr|քննարկում]]) 19:22, 30 Մարտի 2014 (UTC)
::::: Սուսաննա ջան, Վիքիպեդիայի հոդվածների տարածքը չի կարելի որպես սևագիր օգտագործել։ Եթե գիտենք, որ կա սխալ տեղեկություն և դա մեկ է տեղադրում ենք հոդվածում, դա վանդալություն է։ Եվ եկեք հիշենք, որ Վիքիպեդիան նախ ընթերցողների համար է, հետո նոր մասնակիցների։ Իսկ այդ իրավունքից ոչ մեկին չեմ զրկել, հիշացնեմ որ Վիքիպեդիայում ամեն մի փոփոխություն պահվում է, կարող եք վերցնել այդ տարբերակը, տեղափոխել սևագիր, և այնտեղ բարելավվել, եթե կարծում եք, որ բարելավվելով հարցը կլուծվի։--[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 19:34, 30 Մարտի 2014 (UTC)
::::: ԹՐՄՑՄ՝ Տեսեք ներքևի գրառումս։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 20:14, 30 Մարտի 2014 (UTC)
:::: Արսեն ջան, նախ Վիքիում ոչ մի բան չի կորում, և մինչ հետ շրձում եղած տարբերակը լիովին [http://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BF%D5%B8%D5%B4&oldid=2258782 հասանելի է այստեղ]։ Միջանկյալ տարբերակը թաքցվում է, միայն եթե այն օրենքներ է խախտում (ԱՄՆ, Հայաստանի, միջազգային) օր․՝ էքստրեմիզմ, ՀԻ խախտում, վիրավորանքներ և այլն, այլապես ամեն մի փոփոխություն այստեղ մնում է։ Հեղինակը, կամ այլ ցանկացողները կարող են փորձել այն բարելավվել, թեպետ ես անձամբ խորհուրդ եմ տալիս անգլերեն ՎՊ-ում եղած ընտրյալ հոդվածը 0-ից թարգմանել։ քո տեղադրած տարբերակում միայն մի քանի կտոր է, որ այն մակարդակի է որ ուղղելը արդյունավետ է։ Հետ եմ շրջել, քանի որ նշվածս չճացող սխալներով, այն չենք կարող թողնել հոդվածում, չէ որ ընթերցողները չգիտեն, ինչ և ինչպես ենք խմբագրում, արդյոք այս պահին կպած բարելավում ենք, թե ոչ։ Նա անկնալում է լավ հոդված և հանդիպելով նման նյութի, կարող է հիասթափվի և էլ հայերեն ՎՊ ուղակի չայցելի ու իր բացասկաան կարծիքը տարածի իր շրջապատում։ Իսկ Ատոմը բավարար պոպուլյար և կարևոր հոդված է։ Եթե որոշեք բարելավվել, վերջում խնդրեք ՎՊ-ի ֆիզիկոսների ու ֆիզիկասերներին հոդվածով անցնել, ինձ էլ կարող եք ձայն տալ։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 19:34, 30 Մարտի 2014 (UTC)
:: Ստուգեցի, հոդվածը թարգմանվել է Գուգլ Թարգամինչով անգլերեն ՎՊ-ից, այնուհետ թեթև ուշքի բերվել, այնեղից էլ գալիս է տարօրինակ շարահյուսությունը, տերմինները, գիտնականների և տարրերի անուննների սխալները և իմաստային խնդիրները։ Ափսոս գլխանց չստուգեցի ու կարդացի ողջ հոդվածը։ Հուսով եմ, այսքանով կեզրափակենք այս քննարկումը։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 20:14, 30 Մարտի 2014 (UTC)