Content deleted Content added
Տող 92.
:Ճիշտն ասած ես մեքենայական թարգմանություն չգտա․․․ Շարահյուսական ու որոշ ուղղագրական թերություններ միգուցե և կան, բայց դա պատճառ չէ ամբողջ տեքստի ջնջման համար։ --[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 13:39, 30 Մարտի 2014 (UTC)
:: Լիլիթ ջան, մեքենայականը ես էլ չեմ ստուգել, բայց որ վատորակ է միանշանակ։ Մտքերի մեծ մասը կապակացված չեն, կիսատ են։ Որոշ մտքեր կրկվում են մի 4 անգամ (պրոտոնների, նեյտրոնների քանակ, իզոտոպներ ու իոններ, ջրածնի ատոմի միակ աննեյտրոն միջուկով ատոմ լինելու մասին)։ Եվ ոճական հարցը մի կողմ, իմաստային կատաստրոֆա է այստեղ։ Եթե մարդ է թարգմանել տեքստը, ապա նա չի հասկացել, այն ինչի մասին գրում է ու ծանոթ չի այդ ոլորտի եզրաբանությունը (և դա կարելի է մեծ մասամբ ուղղել դպրոցական դասագրքերի մի քանի թեմա ընթերցելով)։ Էլեկտրոններից առաջացող ատոմներ, Մերկուրի մոլորակը որը փորձերի ժամանակ մետաղների մեջ էր ձուլվում, սոդայի քլոր (ամենահայտնի միացության՝ նատրիումի քլորիդի (սովորական կերակրի աղ) փոխարեն), ճառագայթներով անըդհատ «պայթեցնում» են ինչ-որ բան, այդ թվում ինչ-որ Ալֆա և Բետա, ֆոտոն արտադրել, արբանյկաներ օրբիտալների փոխարեն, քայքայում տրոհման փոխարեն և այլն։ Գիտկանակնների անունների 95% սխալ է գրած, ու դա ամենահայտնի գիտնականներն են։ 18-րդ դարում պարզվում է նոբելյան մրցանակակիրներ են եղել։ Չշարունակեմ էլի․․․ Հարցը հենց իմաստային կոպիտ սխալներն ու թերություններն են։ Միայն ոճային, կամ էլ նամանվանդ ուղղգրական պատճառներով, բնականաբար հետ չէի շրջի։ Ներկա տեսքով սա այլ մասնակիցների կողմից ուղղելու բան չէ, նորից թարգմանելը հատկապես ֆիզիկոսների համար, շատ ավելի հեշտ կլինի, քան սա ուղղելը, իսկ ընթերցողների մոտ խայտառակ չլինենք այս հիմնարար հոդվածում։ --[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 16:01, 30 Մարտի 2014 (UTC)
:::Չեմ կարող ասել, թե շատ լավն է եղել հեդվածը կամ թերություն ընդհանրապես չի եղել, որովհետև անձամբ ես չեմ թարգմանել, այլ խնդրել եմ իմ ընկերոջը, սակայն կարծում եմ, որ թերություններն ուղղել հնարավոր էր: Մանավանդ այն դեպքում, երբ որ դուք բավական մանրամասն կարդացել եք և շատ թերություններ եք գտել, կարող էիք դրանք ուղղել, համենայն դեպս միանգամից ջնջելու փոխարեն ճիշտ կլիներ ինձ ասել. հնարավոր էր, որ ես արագ վերացնեի թերությունները: Ուղղակի ափսոս էր այդ աշխատանքը(վստահ եմ ուղղել հնարավոր էր): --[[Մասնակից:Արագի մեջ|Արսեն]] 22:10, 30 Մարտի 2014 (UTC)