«Հակոբ Անասյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 4.
'''Հակոբ Սեդրակի Անասյան''' ([15.5.1904, ք. [[Էսքիշեհիր]] ([[Թուրքիա]]), 28.1.1988, [[Լոս Անջելես]]), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ։ Պատմական գիտությունների թեկնածու (1962), Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր (1984)։ Ավարտել է [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար Կղզի|Ս.Ղազար կղզու]] [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան]] վարժարանը (1925), Փարիզում հետևել [[Կարապետ Բասմաջյան|Կ. Բասմաջյան]]ի հայագիտական դասընթացներին (1931–34)։ 1936-ին ներգաղթել է Հայաստան։ 1936–47-ին՝ գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947–1976-ին՝ ԳԱ պատմության ինստիտուտում, 1979–1988-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուս. կենտրոնում։ Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Երկունք», «Էջմիածին», «»Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» ևն)։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների։
Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղ. կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը։ Նա զգալի ավանդ ունի հայ ազգ-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում։ «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷ դար) Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի» (1934), «XVII դ ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի» (1981) և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ։ Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964), «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ։ Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով։ «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ։ Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ» (Մատենադարան, ձեռ. № 2080) դավանական բնույթի ժողովածուն, «Վասն շատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը։ Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի։ «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»։ «Արմատ հաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ։
Հայագիտության նվաճումներից է Մեծ է Անասյանի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբանական գրականության ուսումնասիրման ասպարեզում։ Արժեքավոր են հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966, 1972), «Էջմիածնի տպարանի սուրբ գրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները։ Անասյանը հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը, ասորական Պեշիտտայից։ Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների։
|