«Արևածաղիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 35.
Արմատային համակարգն առանցքային է, հզոր, թափանցում է հողիմեջ մինչև 2,5 մ խոր։ Ցողունը կանգուն է, կոպիտ, անհարթ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ 2,5-4,0 մ՛. Տերևները խոշոր են, երկար կոթունով, ձվասրտաձև, սրածայր, ատամնաեգր, ներքևիևները՝ հակադիր, մանր, հաջորդները՝ հերթադիր, ավելի խոշոր։ [[Ծաղկաբույլ]]ը զամբյուղ է՝ միշտ դեպի արևն ուղղված (այստեղից՝ արևածաղիկ անվանումը), զամբյուղի եզրերին մեկ կամ մի քանի շարքով դասավորված են լեզվակավոր ծաղիկները, որոնք զրկված են սեռ. օրգաններից, չեն պըտղաբերում, դեղնաոսկեգույն են, իսկ դեպի կենտրոն՝ խողովակաձև ծաղիկները, երկսեռ են և պտղաբերում են։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը սերմնապտուղ է, սպիտակ, սև, մոխրագույն, սև՝ սպիտակ շերտերով։
==Կիրառական նշանակություն==
Լինում է յուղատու (47-50 %), ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար։ արևածաղկի քուսպը խտացրած լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը։ [[Մեղրատու բույսեր|Մեղրատու]] է։Մեղրատուէ։
==Տարածվածություն==
Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։ ՀՀ-ում մշակվում է {{bt-armlat|արևածաղիկ յուղատուն|H. annuus}}՝ հիմնականում [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]]ի, [[Արագածոտնի մարզ|Արագածոտն]]ի մարզերում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային մշակաբույս։