«Անտոն Չեխով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 26 բայտ ,  6 տարի առաջ
== Կենսագրություն ==
Անտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին [[Տագանրոգ]] [[քաղաք]]ում։ Անտոնի հայրը գյուղացու զավակ էր։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնոկոն-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել [[եկեղեցի]] և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծիսակատարությունները, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։ Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Անտոնի այնքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, [[կրոն]]ի և եկեղեցու նկատմամբ։
Երբ նրա հայրը սնանկանում է, բացի Անտոնից ընտանիքի մնացած անդամները տեղափոխվում են [[Մոսկվա]]։ Եվ նա ստիպված էր հոգալ իր կյանքի ապահովության մասին, և միաժամանկ շարունակեր ուսումը Տագանրոգի գիմնազիայում, որտեղ պարտադիր կարգով դասավանդում էին հին [[հունարեն]] և հին [[լատիներեն]]։ Այնտեղ նա սովորում է տասնմեկ տարի։ Գիմնազիայում սովորելու տարիներին նա աչքի էր ընկնում իր արտասովոր ընթերցասիրությամբ։ Պատանեկության տարիներին Չեխովի սիրելի հեղինակներից մեկն է եղել [[Վիկտոր Հյուգո]]ն։ Շատ բարձր գնահատելով [[Շեքսպիր]]ի արվեսը, 1876 թվականին եղբորը գրած նամակում խորհուրդ է տալիս նրան կարդալ [[Իգոր Տուրգենև|Տուրգենև]]ի հայտնի հոդված-ակնարկը Շեքսպիրի և [[Միգել դը Սերվանտես|Սերվանտես]]ի մասին։
Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր,սակայն Չեխովը, բեմադրելով [[Ալեքսանդր Գրիբոեդով|Գրիբոեդով]]ի «Խելքից պատուհաս» կամ [[Լերմոնտով]]ի «Դիմակահանդես», [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլ]]ի «Ամուսնություն», «Ռևիզոր» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։ Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։
Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղեվորվում է Մոսկվա՝ Պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։