«Ղարաքիլիսայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Ղարաքիլիսայի ճակատամարտ |Հակամարտություն = Առաջ...»:
 
No edit summary
Տող 16.
|Կորուստներ2 = Համեմատաբար թեթև
}}
'''Ղարաքիլիսայի ճակատամարտ''' (1918), տեղի է ունեցել [[1918]] թ. մայիսի 24-28-ին հայկական և թուրքական զորքերի միջև, [[Վանաձոր|Ղարաքիլիսայի]] մոտ։ [[Ռուսաստան]]ում 1917 թ. [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո ոուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ [[Թովմաս ՆազարրեկովՆազարբեկով]]ի (Նագարբեկյան) գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադրը, 1918 թ. սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, [[Կարին]]ը, [[Սարիղամիշ]]ը, [[Կարս]]ը, մայիսի 15-ին գրավեցին [[Գյումրի|Ալեքսանդրապոլը]]։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց [[Երևան]]ի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։
 
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին [[Ջաջուռ]]ը, [[Աղբուլաղ]]ը, [[Ղալթաղչի]]ն, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ [[Ստեփանավան|Ջալալօղլիի]] մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ [[Դսեղ]] գյուղում, ապա շարժվեց դեպի [[Դիլիջան]]։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի [[Շահալի]], մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին [[Սպիտակ|Համամլուն]]։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նագարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
Տող 22.
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի մոտ, [[Բազում|Բզովդալի]] մատույցներում և [[Մայմեխ]] լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։
 
== Ճակատամարտին տրված գնահատականներ ==
== ==
[[Կովկաս]]ում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղ.ճ.Ղարաքիլիսայի ճակատամարտը «...բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ Ղ.ճ-իՂարաքիլիսայի ճակատամարտի, [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի]] և [[Բաշ Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարանի ճակատամարտերի]] (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել [[Երևան]], [[Արարատյան դաշտ]] և Սևանի[[Սևան]]ի ավազան։ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, [[Գանձակ]] և [[Բաքու]]։
 
[[Ավետիս ԱհարոնյանիԱհարոնյան]]ի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։ Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:
 
Իզուր չէ, որ թուրք հրամանատարն ասել է. «Ղարաքիլիսայում հայերն ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»:
 
Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, շտաբի կապիտան, հերոսաբար զոհված Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները:
Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանյանը, նույն ինքը՝ Զորավար Անդրանիկը: