«Էկումենյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Էկումենյան շարժման սկզբունքն է՝ նախ լուծել եկեղեցիների միջևառկա տարաձայնությունները և խնդիրները, ապա՝ միավորվել։ Էկումենյան հարաբերությունների ձևավորման առաջին պաշտոնական առաջարկը կատարել է Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքը։ Նա 1920-ին «Քրիստոսի եկեղեցիներին ամենուրեք» խորագրով մի շրջաբերական գիր է հղել, որտեղ բոլոր քրիստոնյա եկեղեցիներին կոչ է արել հաղթահարել անվստահությունը և զարկ տալ համագործակցությանը՝ անտեսելով դավանական տարաձայնությունները։
 
Էկումենյան շարժման կազմակերպությունը ձևավորում է ստացել 1948 թ. օգոստոսի 30-ին Ամստերդամում գումարված իր առաջին համաժողովում, երբ ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ, նստավայրը՝ Ժնև)։ Էկումենյան շարժման մասնակից եկեղեցիների գործունեությունը համակարգող այս կազմակերպության նպատակն է զարգացնել քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը, հաղթահարել տարաձայնությունները։ ԵՀԽ բարձրագույն մարմինը համաժողովն է, այն գումարվում է յոթ տարին մեկ, ընտրում Կենտրոնական կոմիտե, որը հիմնական գործող մարմինն է համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում։ Գործադիր աշխատանքները ղեկավարում է գլխավոր քարտուղարը, որին ընտրում է Կենտրոնական կոմիտեն։ ԵՀԽ 1961-ին Դելիում գումարված III համաժողովում ընդունել է հետևյալ դավանական բանաձևը. «ԵՀԽ եկեղեցիների մի ընկերակցություն է, որը դավանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ ըստ Սբ. Գրոց, և աշխատում է միասին իրագործել իր հասարակական կոչումը, ի փառս Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու»։ Մինչև 2000 թ ԵՀԽ գումարել է ութ համաժողով, վերջինը՝ 1998-ին, Հարարեում (Զիմբաբվե)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ԵՀԽ անդամ չէ, բայց ունի իր մշտական դիտորդները կազմակերպությունում։
 
Հայ առաքելական եկեղեցին մշտապես կողմ է եղել քրիստոնեական եկեղեցիների միությանը, դեմ՝ անհանդուրժող ոգուն, պառակտումներին, մեկը մյուսի վրա իշխելու ձգտումներին։ Միաժամանակ ձգտել է, որ յուրաքանչյուր եկեղեցի հավատարիմ մնա իր դավանական, ծիսական, ազգային ավանդույթներին, աստվածաբանական և կանոնական մտածողության իր կերպին, պահպանի իր ինքնուրույն ղեկավարությունը։