«Ուրֆայի հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|beko}}
'''Ուրֆայի հերոսամարտ''', Ուրֆայի[[Ուրֆա]]յի հայերի ինքնապաշտպանական մարտերը սեպտեմբեր-հոկտեմբերին։
 
== Պատմություն==
=== Պաշտպանության սկիզբը ===
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին [[Ուրֆա]]յումՈւրֆայում բնակվում էր շուրջ 35 հազար հայ։ 1915 թվականի ամռան կեսին քաղաք են ժամանել «Թեշքիլաթ-ը մահսուսեի» անդամներ, [[երիտթուրքեր]] Ահմեդ և Խալիլ բեյերը՝ կազմակերպելու Ուրֆայի հայության աքսորը։ Ձերբակալելով քաղաքի երևելիներին՝ բնակիչներից պահանջել են 48 ժամում հանձնել իրենց մոտ եղած զենքը։ [[Օգոստոսի 19]]-ին իշխանությունների սադրանքով մահմեդական ամբոխը դաժանորեն կոտորել է հայերին (զոհվել է 300-400 մարդ)։ Այս իրադարձությունները վկայում են, որ պատրաստվում էր դաժան հաշվեհարդար հայերի նկատմամբ։ Ուրֆահայերը վճռել են դիմել ինքնապաշտհանության., այն ղեկավարելու համար ստեղծվել է զինվորական խորհուրդ, կազմում՝ Մկրտիչ Յոթնեղբայրյան, Հարություն Ռասթկելենյան, Հարություն Իմիրգյան, Լևոն էղբերլերյան, Արմենակ Աթարյան և Խորեն Քյուփելյան։ Կազմակերպվել է նաև պարենամթերքի հայթայթման և բաշխման ծառայություն, զենքի և զինամթերքի պատրաստման և վերանորոգման արհեստանոց, բուժօգնություն։ Ինքնապաշտպանների թիվը, ըստ մեկ աղբյուրի, կազմել է 800, իսկ ըստ մեկ այլ աղբյուրի՝ 2000 մարդ, հիմնականում՝ պատանիներ և աղջիկներ։
 
=== Բուն հերոսամարտը ===