«Ջավախքի հայ կաթոլիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Ջավախքի հայ կաթոլիկներ''' (խոսակցական լեզվում՝ «ֆռանգ», «ֆռանկ»)<ref name="test1">Հռոմի Աթոռի հետ միության կողմնակիցներին Հայաստանում անվանում էին նաև «ծայթ», «աղթարմա», «ֆռանգ»: Միջնադարում «ծայթ» էին անվանում քաղքեդոնական հայերին:</ref>, [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի կաթոլիկ եկեղեցու]] արևելաեվրոպական թեմին պատկանող ազգությամբ հայ ներկայացուցիչներն են, ովքեր հաստատվել են [[Ախալքալաք]]ի գավառում [[19-րդ դար]]ի առաջին կեսին։ Այսօր [[Վրաստան]]ի Սամցխե-Ջավախքի կաթոլիկների թիվը կազմում է մոտավորապես 50 հազար և տեղաբաշխված է Ախալքալաքի շրջանի [[Ալաստան]], [[Տուրցխ]], [[Վարևան]], [[Բավրա]], [[Խուլգումո]], [[Կարտիկամ]], Նինոծմինդայի շրջանի [[Հեշտիա]], [[Ժդանովական]], [[Թորիա]], [[Ուջմանա]], [[Ասփարա]], [[Նոր Խուլգումո]], [[Կաթնատու]] և Ախալցխայի շրջանի [[Սուխլիս]], [[Ղուլալիս]], [[Ծղալթբիլա]], [[Ծինուբան]], [[Մոխրեբ]] (Նիոխրեբ, Աբաթխսև, Ջուլղա) գյուղերում։
 
 
=== Ժամանակագրություն ===
Տող 7 ⟶ 6՝
Նոր ջարդերից խուսափելու համար իր բնակավայրերից հեռանում է և հայ ազգաբնակչությունը՝ գաղթելով դեպի Բակուրիանի և Ծալկայի լեռնային անտառները։ Այդ օրերին Ջավախքի հայախոս երեք՝ Հեշտիա, Ուջմանա, Թորիա և ժամանակին պարտադրանքով թրքախոս դարձած որոշ կաթոլիկ գյուղեր, թուրքական հրամանատարությունից ստանում են այսպես կոչված ‹‹Վեհիբ փաշայի մանդատներ››, որոնք հնարավորություն էին ընձեռում արժանանալու թուրքերի և «մեսխեթցիների» լոյալ վերաբերմունքին։ Արդյունքը լինում է այն, որ նշյալ գյուղերի բնակչությունը չի գաղթում և զերծ է մնում (ի տարբերություն այլ՝ չգաղթած գյուղերի բնակչության) կոտորածներից։ Համաձայն նույն վկայությունների՝ թուրք հրամանատարները այդ գյուղերի բնակիչներին դիմել են հետևյալ կոչով. ''«Դուք` կաթոլիկներդ, հայեր չեք, այլ ավստրիացի և գերմանացի, դրա համար ձեզ չենք կոտորի, քանի որ հետո միասին ենք ապրելու… դիմում ենք ձեզ, հեռու մնացեք մյուս քրիստոնյաներից … »:''
 
XIX դ. 60-80թթ80 թթ. վրացական եկեղեցու՝ հայությանը դավանափոխ անելու սլաքն ուղղված էր հատկապես կաթոլիկություն դավանող հայկական գյուղերին` Բավրայի, Խուլգումոյի, Կարտիկամի, և Տուրցխի բնակչությանը։ Ախալքալաքի գավառապետ իշխան Սմբաթովը աշխարհագիր անցկացնելու ժամանակ փորձել է այս գյուղի բնակիչներին վրաց հոգևորականության պահանջով որպես վրացիներ գրանցել, կաթոլիկ հայերը միահամուռ ընդդիմացել են, ասելով, որ իրենք ոչ թե վրացի են, այլ հայ<ref name="test2">Ե. Լալայան, Երկեր, հ1, Երևան, 1983, էջ 87</ref>։
 
Միայն 1909-ին Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանի առաջնորդությունից զրկված կաթոլիկ հայերի համար Հռոմի Աթոռը ռուսական իշխանությունների համաձայնությամբ ամբողջ Կովկասի համար առաքելական կառավարիչ է նշանակում Սարգիս վարդապետ Տեր-Աբրահամյանին։ Վերջինս պաշտոնավարում է մինչև խորհրդային կարգերի հաստատումը։
Տող 13 ⟶ 12՝
=== Լեզու ===
Ջավախքի հայ կաթոլիկները բաժանվում են 3 մասի՝ մշեցի ֆռանգներ, խաս ֆռանգներ, գբո ֆռանգներ։
 
1. Մշեցի ֆռանգները Նինոծմինդայի շրջանում հաստատված Հեշտիա, Ուջմանա, Թորիա և նրանցից տեղափոխված Ժդանովական և Կաթնատու գյուղերի բնակիչներն են։ Ինչպես նշվեց, նրանք 1830թ. Խնուսից գաղթած վերաբնակների սերունդներն են։ «Մշեցի» անունը ստացել են հավանաբար Մշո բարբառով խոսելու պատճառով։ Չնայած հետագա հարյուրամյակի ընթացքում Կարնո բարբառը «հաղթող» դուրս եկավ, այժմ էլ այս գյուղի բնակիչների շրջանում զգացվում է Մշո խոսվածքը։
 
2. Խաս են կոչվում Ալաստան և Վարևան գյուղերի բնակիչները։ Ալաստանցիների մեկնաբանությամբ սեփական «խասությունը», այսինքն՝ «մաքրությունը», «կատարելությունը» այն է , որ երբևէ թրքախոս չեն եղել։ Այս հանգամանքով էլ իրենք իրենց առանձնացնում են ժամանակին թրքախոս նախկին վելցի կաթոլիկ հայերից։ Համաձայն մեկ այլ բացատրության՝ հարևաններն իրենց «խաս» են կոչում, քանզի միշտ մերժելով լատինածես արարողակարգը, հավատարիմ են մնացել Հայ կաթողիկե եկեղեցու հայածես ավանդույթներին։
 
3. «Մշեցի ֆռանգների» կողմից ժամանակին թուրքերեն խոսացող կաթոլիկ հայերին տվել են գբո անունը։ «Գբոներ» նշանակում է կոշտ, կոպիտ մարդ։ «Գբո» են անվանվում Ախալքալաքի Բավրա, Խուլգումո, Կարտիկամ, Տուրցխ և Նինոծմինդայի Ասփարա, Նոր Խուլգումո գյուղերի բնակչությունը։