«Պոեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.67.6 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeneratorBot մասնակցի վերջին տարբերակին։
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 1.
'''Պոեմ''' ([[հունարեն]]`՝ ''póiema'' - ստեղծել), [[Չափածո]] մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են [[սյուժե]]ի կամ [[կերպար]]ի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր [[գրական ժանր]]երից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։
 
Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, [[նկարագրություն]]ները։
 
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, [[Հովհաննես Թումանյան]]ի «[[Թմկաբերդի առում]]ը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես [[նախերգանք]]ում ու [[վերջերգ]]ում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը`գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։
 
Պոեմի թե՛ [[բովանդակություն]]ը, թե՛ [[ձև]]ը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին (օր.`՝ [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]ը» և «[[Ոդիսական]]ը»)։ Միջնադարում պոեմներ գրվեցին բազմազան ձևերով [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] «[[Ողբերգության մատյան]]ը», [[Դանթե]]ի «[[Աստվածային կատակերգություն]]ը», [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «[[Վագրենավոր]]ը»։
 
Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր։ Ժանրի զարգացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել [[Ջորջ Բայրոն]]ը («[[Չայլդ Հարոլդ]]»), [[Ալեքսանդր Պուշկին]]ը («[[Պղնձե հեծյալ]]»), [[Միխայիլ Լերմոնտով]]ը («[[Մծիրի]]»), [[Հովհաննես Թումանյան]]ը («[[Անուշ]]») և այլք։
Տող 17.
* [[Էդվարդ Ջրբաշյան]], Թումանյանի պոեմները, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986, 487 էջ։
 
== Տես նաև`նաև՝ ==
 
* [[Չափածո]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պոեմ» էջից