«Էդուարդ Թոփչյան (գրականագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Էդուարդ Թոփչյան» վերանվանված է «Էդուարդ Թոփչյան (գրականագետ)»: երկիմաստության պատճառով
++
Տող 1.
'''Էդուարդ Թոփչյան''' ([[1911]], [[հուլիսի 11]] - [[1975]], [[սեպտեմբերի 3]]) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942-ից։
 
Ծնվել է [[Սուրմալուի գավառ]]ի [[Էվջիլար]] գյուղում։ 1932-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմագրական ֆակուլտետը։ 1935-35-ին ուսուցչություն է արել [[Երևան]]ի դպրոցներում։ 1935-38-ին սովորել է [[Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտ]]ի ասպիրանտուրայում։ 1938-39-ին եղել է «[[Գրական թերթ]]ի» խմբագրի տեղակալ, 1939-41-ին` Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-43-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-44-ին «[[Սովետական գրականություն և արվեստ]]» ամսագրի խմբագիրն էր, 1944-46-ին` [[ՀԳՄ|Հայաստանի գրողների միության]] վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-52-ին` ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-54-ին` նույն ինստիտուտի դիրեկտոր, 1954-75-ին Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
 
Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-71-ին` ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։
 
Նրա [[առաջաբան]]ով են լույս տեսել [[Ֆրանց Վերֆել]]ի «[[Մուսա լեռան քառասուն օրը]]» [[վեպ]]ի [[հայերեն]] թարգմանությունը և [[Լևոն Շանթ]]ի երկերի ժողովածուն։
 
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» (2) շքանշաններով։ Մահացել է Երևանում։
 
== Է. Թոփչյանի երկերի մատենագրությունը ==
 
{{DEFAULTSORT:Թոփչյան, Էդուարդ}}
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:1911 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1975 մահեր]]