«Հասկացություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «Տրամաբանության մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացոլում է առարկան (առարկայացված իրողությունը) իր էա...»: |
No edit summary |
||
Տող 1.
Հասկացությունները կազմավորվում են մտավոր գործողությունների, մասնավորապես աբստրակցիայի և ընդհանրացման միջոցով: Հ-յան կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տվյալ հասկացությամբ: Որքան լայն է հասկացության բովանդակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը: Հասկացությունները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժխտական (ոչ կաթնասուն), հարաբերակցական (աջ կողմ) և անհարաբերակցական (պետություն), ծավալով՝ եզակի (Արեգակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ): Առավել ընդհանուր գիտական հասկացությունները կատեգորիաներն են: Ըստ ծավալի հասկացությունները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադասության (սեռի ու տեսակի), արտագոյության հարաբերության մեջ: Հասկացությունները դատողության կազմում տերմիններ են: ժամանակակից տրամաբանության մեջ հասկացության ներկայացման առավել ճշգրիտ միջոցը պրեդիկատների տրամաբանության լեզուն է (պրեդիկատների հաշիվ): Հոգեբանության և փիլիսոփայության մեջ հասկացություն լայն իմաստով նշանակում է առարկաների վերաբերյալ ամբողջական գիտելիքը, գաղափարը, նրանց էության արտացոլումը: Հասկացությունների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը: Այդ առումով հասկացությունները ճանաչողության պրոցեսի հանգուցակետեր են, ճանաչողության արդյունքների խտացումներ: Յուրաքանչյուր հասկացություն արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դասերից, և այն, ինչով այդ դասը հարաբերվում է այլ դասերի: Դրանով հնարավոր է վերջավոր թվով հասկացություններով ընդգրկել անվերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով արտացոլել իրականության բազմազանությունը, այսինքն՝ ստեղծել գիտական համակարգ: Հասարակական-արտադրական գործունեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր հասկացություններ, ճշգրտվում եղած հասկացությունների բովանդակությունը, նրանց ընդգրկման սահմանները: Հասկացությունները, բովանդակությամբ համապատասխանելով իրականությանը, ունեն օբյեկտիվ
{{քաղվածք|Մարդկային հասկացությունները սուբյեկտիվ են իրենց վերացականությամբ, անջատվածությամբ, բայց օբյեկտիվ են ամբողջության մեջ, պրոցեսում, հանրագումարի մեջ, իրենց տենդենցի մեջ, ակունքում|Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 255}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Միտք]]
|