«Կարգապահություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կարգապահություն''' հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավա...»:
 
հնացած ինֆորմացիա
Տող 1.
'''Կարգապահություն''' հասարակական, վարքի կարգավորման ձև, որը մարդկանց պարտադրում է հաստատված իրավական, բարոյական, քաղաքական նորմերի կատարումն ու ապահովում է կոլեկտիվներում մարդկանց գործողությունների համաձայնեցվածությունը: Կարգապահությունը հասարակության բնականոն գոյության անհրաժեշտ պայման է: Գոյություն ունեն համապարտադիր Կարգապահություն և հատուկ Կարգապահություն (աշխատանքային կարգապահություն, կարգապահություն պետական, կուսակցական կարգապահություն)՝ պարտադիր միայն որոշակի կազմակերպության անդամներին: Ըստ դրսևորման եղանակների՝ տարբերվում են ներքին Կարգապահություն կամ ինքնակարգապահություն (ելնում է մարդու ինքնագիտակցությունից, պարտքի ու պատասխանատվության զգացումից, համապատասխան նորմերի յուրացումից ու կատարումից), հանուն շահի Կարգապահություն, հարկադրանքի Կարգապահություն, որոնց ուղեցույցը արտաքին հարկադրանքը և սանկցիան են: Կարգապահությունը դրսևորվում է [[բարք]]երի, [[սովորույթ]]ների, [[ավանդույթ]]ների, նորմերի, մարդկանց հասարակական դաստիարակության, հարգանքի, համոզմունքի և հարկադրանքի միջոցով: Կարգապահությունը որպես մարդկանց վարքի կարգավորման միջոց, արտացոլում է տվյալ հասարակարգին հատուկ սոցիալական (հատկապես տնտեսական) հարաբերությունները և ծառայում դրանց պահպանմանը:Այդ պատճառով, ցանկացած հասարակական-տնտեսական [[ֆորմացիա]]յին բնորոշ են Կարգապահության որոշակի տեսակներ: Օրինակ, [[կապիտալիստական]] հասարակարգում տիրապետում է տնտեսական հարկադրանքը, «քաղցի կարգապահությունը»: [[Սոցիալիստական]] հասարակարգում աստիճանաբար հաստատվում է աշխատավորների գիտակցական Կարգապահությունը, որը, ինչպես նշում է [[Վլադիմիր Իլիչ Լենին]]ը, իրականացվում է աշխատավորների կազմակերպվածության նկատմամբ վստահության Կարգապահության, ընկերական Կարգապահության, ամեն տեսակ հարգանքի Կարգապահության, պայքարի մեջ ինքնուրույնության և նախաձեռնության Կարգապահության սկզբունքներով: Կոմունիստական շինարարության արդի շրջանում աճում է Կարգապահության նկատմամբ պահանջը, հասարակության յուրաքանչյուր անդամի կազմակերպվածությունը, պատասխանատվությունը, գիտակցականությունը: Այդ նորմերը ձևակերպված են [[ՍՍԿԿ]] ծրագրում, [[ՍՍՀՄ]] սահմանադրությունում:
{{ՀՍՀ}}