«Նախաիսլամական Արաբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Ինչևէ վերը նշված աղբյուրնեի մի մասը, հավանական է, որ չի համապատասխանում իրականությանը: Դրանց հեղինակները այդ նյութերը արտագրում էին մեկը մյուսից` առանց ենթարկելու քննադատության: Նրանց մի մասը հավանական է, որ հենց արտագրողների ստեղծագործություններն են, որոնք վերագրվում էին նախաիսլամական պոետներին:
 
===Հիմնական ժանրերնԺանրերն ու ձևերը===
 
Արաբերենի տաղաչափական ձևերն արդեն ստեղծվել էին վաղ, իսլամական շրջանում: Հավանական է, որ սկզբում ստեղծվել է հանգավոր արձակը`սաջը, որը հանգավոր խոսքն է, որում միտքը արտահայտվում է մի քնի կարճ նախադասությամբ: Հանգավոր արձակից առաջացել են արաբերեն բանաստեղծության ամենապարզ տաղաչափական ձևը`ռաջազը, որը, ըստ էության, հիմք է հանդիսացել բանաստեղծական մյուս չափերի առաջացման համար: Դեռ վաղ ժամանակներում`8-րդ դարում է ստեղծվել գիտություն տաղաչափության մասին (իլմ-ալ-Արուդ): Արուդը ուներ ավելի լայն իմաստ և այն միայն գիտություն չէր տաղաչափության մասն, այլ այն զբաղվում էր հանգի ուսումնասիրությամբ: «Արուդ» տերմինի ծագման մասին ստույգ տեղեկություններ չկան: Որոշ արաբագետներ նրա ծագումը կապում են տաղաչափական կանոններով բանաստեղծական տողի կազմավորման փաստի հետ, իսկ որոշ արաբագետներ ասում են, որ տերմինը առաջացել է այն պատճառով, որ բանասեր Խալիլը տաղաչափության տեսությունը մշակել է Մեքքաայում, որը կոչվել է ալ-Արուդ: