«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
 
==Ընդհանուր բնութագիրը ==
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով: Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է(2480 մ): Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է: Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով: Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են: Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են: Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները: Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է: Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 〖+11,7〗^0C է, բարձրադիր վայրերում -1^0C: Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -〖0,7〗^0C, հուլիսինը +〖23,6〗^0C: Տեղումների միջին տարեկան քանակը 500-700մմ է: Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր: Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են` Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյուլը:
 
== Տես նաև ==