«Կարսի սարահարթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Կարսի սարահարթ''', գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Կարս գետի ավազանում, Կարմիր Փորակ (Ալ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Կարսի սարահարթ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Կարս (գետ)|Կարս գետ]]ի ավազանում, [[Կարմիր Փորակ]] (Ալլահյուեկբեր), [[Զարիշատ]] (Չլդըր), [[Եղնախաղ լեռնաշղթա]]ների միջև: Հարավում Կարսի սարահարթը զառիթափ լանջով ընդհատվելով [[Արաքս]]ի հովտով՝ բաժանվում է [[Հայկական պար]] լեռներից: Բարձրությունը [[1650]]-[[1850]] մ է: Կենտրոնական մասն ավելի բարձրադիր է, որտեղ կենտրոնացած են Արջո-Առիճ (Ալաջադաղ)՝ [[2693]] մ, [[Ցաղլիջա]]՝ [[2966]] մ և այլ երիտասարդ [[հանգած հրաբուխ]]ներ: Կազմված է նշված և շրջակահրաբխային լեռներից արտավիժված վերին պլիոցենի ու անթրոպոգենի դոլերիտային բազալտներից և այլ հրաբխային ապարներից, որոնք տեղ-տեղ ծածկված են գետային ու լճային նստվածքներով: Կենտրոնական բարձրադիր շրջանը շրջապատված է հրաբխային սարավանդներով՝ [[Նախիջևան]]ի, [[Անի]]ի, [[Տեկոր]]ի, [[Ցորնասար]]ի և այլն: [[Օգտակար հանածո]]ներից բնորոշ են հրաբխային շինանյութերը: Կլիման ցամաքային է՝ երկարատև ցուրտ ձմեռներով, կարճատև, շոգ և չոր ամառներով: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Հուլիսի միջին ջերմաստիճանը 12-ից 16°C է, հունվարինը՝ -8°C, տարեկան տեղումները՝ 400-ից 500 մմ: Կարսի սարահարթի վրա ձմռանը հաստատվում է տեղական [[անտիցիկլոն]], որտեղ օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը ամենացածրն է Հայկական լեռնաշխարհում: Խոշոր գետերից են Կարսը, Տեկորը, լճերից՝ Մեշկոն: Կարս գետի ձախափնյա մասը ծածկված է բերրի սևահողերով: Աջափնյակն ունի աղքատ բուսածածկույթ, Կարսի սարահարթը զուրկ է մակերևութային հոսքից: Համարյա անտառազուրկ է, բուսածածկույթը տափաստանային և չոր տափաստանային է, բնորոշ են հացազգիները:
[[Կատեգորիա:Հայկական լեռնաշխարհի սարահարթեր]]
{{ՀՍՀ}}