«Կարո Հալաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 22.
1917–ին ավարտել է [[Թիֆլիս]]ի Ներսիսյան դպրոցը, 1929–ին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-31–ին գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Մ.Մազմանյանի և Գ.Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորչական շենքեր։ Հալաբյանի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով։ Դրանցում նշմարելի է նորարական միտումների և դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում։
 
[[Պատկեր:Wiki Red Army Theater Moscow.jpg|thumb|300px|left|Կարմիր բանակի թատրոնի շենքը Մոսկվայում ]]
1932-ից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943-ին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936-ին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։
 
Տող 27 ⟶ 28՝
 
Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962), Հայկական ԽՍՀ ԳԱ շենքը (1946)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։
 
[[Պատկեր:Wiki Red Army Theater Moscow.jpg|thumb|300px|left|Կարմիր բանակի թատրոնի շենքը Մոսկվայում ]]
 
[[Պատկեր:Armenian Academy of Sciences.jpg|300px|Հայկական ԽՍՀ ԳԱ շենքը Երևանում ]]