«Ստեփանոս Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Պատմության մեջ է զետեղել [[Գրիգոր Է Անավարզեցի|Գրիգոր Է Անավարզեցուն]] ուղղված արևելյան վարդապետների, Սյունյաց նախարարների ու հոգևորականների ստորագրությամբ վավերացված իր գրած թուղթը, որտեղ Հայոց կաթողիկոսին խորհուրդ է տրվում «անթերի պահել երեք աստվածագումար ժողովների, սուրբ Գրիգորի և նրա որդիների ու թոռների հավատքի սահմանը», ազգ-եկեղեցական ժողովների կանոնները, հայոց ավանդություններն ու ծիսադավանական ուղղափառ սկզբունքները, հորդորել հետ կանգնել Հայ եկեղեցում նոր կարգեր ներմուծելու մտադրությունից։
 
«Պատմութիւն նահանգին Սիսական»-ը առաջին անգամ հրատարակվել է Կ. Շահնազարյանի կողմից՝ 1859 թ.-ին, Փարիզում։ Ռուսերեն թարգմանությունը և հրատարակությունը կատարվել է [[Մկրտիչ Էմին|Մ. Էմինի]] կողմից 1861 թ., Մոսկվայում (նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով)։ Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանսերեն (հ. 1, 2, 1864, 1866), հատվածաբար՝ նաև վրացերեն։ Աշխարհաբար թարգմանվել է 1986 թ. Ա. Աբրահամյանի կողմից։<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=288&captn=7580&wrpg=0&aupg=0 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երեւան, 1986]</ref>
 
Ստեփանոս Օրբելյան դավանաբանական բնույթի ամենահայտնի գործը «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» (1302) ծավալուն երկասիրությունն է։ Բաղկացած է 12 գլուխներից կամ ձեռնարկներից, որոնք նվիրված են քաղկեդոնականների (երկաբնակների) և աղանդավորների ուսմունքների հերքումներին, Քրիստոսի բնությունների,