«Ժան Կալվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Jean Calvin.png|մինի|աջից]]
'''Ժան Կալվին''' ({{lang-fr|Jean Calvin}}, {{lang-la|Ioannes Calvinus}}; ([[1509]]թ. [[հուլիսի 10]] - [[1564]]թ. [[մայիսի 27]]), [[ֆրանսիա]]ցի [[աստվածաբան]], Կաթոլիկ եկեղեցու [[Ռեֆորմացիա]]յի շարժման գործիչ, [[կալվինիզմ]]ի հիմնադիր։
 
== Ժան Կալվինի կրոնաքաղաքական հայացքները ==
 
Ժան Կալվինն իր «Հրահանգ քրիստոնեական հավատի» ([[1536]] թ․) աշխատության մեջ նշում է, որ աստված մարդկանց մի խմբի նախատեսել է փրկություն, իսկ մի մասի՝ կործանում։ Ուստի մարդիկ աստվածային կամքի մասին կարող են կռահել՝ ելնելով իրենց կյանքից։ Հաջողությունն ու հաղթանակն արդեն խոսում է աստծո կողմից ընտրյալ լինելու մասին։ Նա կոչ է անում հավատացյալներին ամբողջությամբ նվիրվել իրենց կյանքի կոչմանը՝ մասնագիտությանը, որը դիտվում է որպես հասարակական կամքի կատարում։ Յուրաքանչյուրը պետք է լինի խնայող, հաշվենկատ, պետք է արհամարհի շռայլությունը։ Սրանից հետևում է, որ աստծո կողմից ընտրյալ լինելը որևէ կապ չունի սոցիալական ծագուման և հասարակության մեջ ունեցած դիրքի հետ։ Կալվինի կրոնաքաղաքական հայացքներում նշմարվում են բողոքական բարոյագիտության տարրեր։ Սրանք, ինչպես հետագայում փաստում է Մաքս Վեբերը, կազմում են «[[կապիտալիզմ|կապիտալիզմի]] ոգին»։
 
Հետագայում Կալվինի գլխավորությամբ [[Ժնև]]ում իրականացվեցին եկեղեցու և հասարակության մեջ առկա սահմանների վերացում, որն իրենից ենթադրում էր եկեղեցական համայնքների՝ աշխարհիկ գործիչներից կազմված պրեսբիտերները և եկեղեցական կոչում չունեցող հոգևոր անձանց հետ միասին կոնսիստորիաների հիմնում, որը ղեկավարում էր համայնքի ողջ հոգևոր կյանքը։ Ժամանակի ընթացքում կալվինական եկեղեցին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդավարական հանրապետությունների ձևավորման վրա, իսկ բարեփոխված եկեղեցու գաղափարը մեծապես նպաստեց հանրապետական և հանրապետական - ժողովրդավարական հայեցակարգերի ստեղծմանն ու մշակմանը։
 
Կալվինը դատապարտում էր միապետական կարգերի բռնությունն ու անօրինականությունը, և այն իրականացնողների համար նախատեսում աստվածային պատիժ, որի գործիք կարող էին դառնալ իրենց կամակատարները։ Ընդ որում, բռնապետությանը դիմադրելու իրավունքը նա վերապահում է միայն իշխանության մարմիններին, եկեղեցուն և ներկայացուցչական մարմիններին։ Նա նշում է․
 
{{քաղվածք|Բռնակալին բացահայտորեն չենթարկվելն ու նրան տապալելը թույլատրելի են միայն այն ժամանակ, երբ օգտագործվել են պասիվ դիմադրության բոլոր միջոցները, սպառվել են պայքարի բոլոր լեգալ ձևերը։|}}
 
Կառավարման ամենավատ ձևը նա համարում է ժողովրդավարությունը ամենալավը՝ օլիգարխիան։
Կալվինական եկեղեցին աչքի է ընկել նաև իր ընդգծված կրոնական անհանդուրժողականությամբ, ինչն իրականացվել է [[1541]] - [[1564]] թվականները՝ Ժնևի կոնսիստորիայի գոյության ժամանակ։
 
Քաղաքացիների նկատմամբ սահմանված էր լրտեսում, խստորեն կանոնակարգված էր ողջ հասարակական կյանքը։ Չնչին խախտման համար նախատեսված էին խստագույն պատիժներ, հերետիկոսության մեջ մեղադրվողները անհապաղ ենթարկվում էին մահապատժի։
 
Կալվինական եկեղեցին մեծագգույնս նպաստեց Նիդերլանդներում առաջին բուրժուական հեղափոխության անցկացմանը, որի արդյունքում երկրում հաստատվեցին հանրապետական կարգեր, եվրոպական մի շարք երկրների անկախացմանը։ Սրա հիմքի վրա ստեղծվեցին հանրապետական կուսակցություններ [[Անգլիա]]յում։ Այն նաև տնտեսական հիմք նախապատրաստեց XVII - XVIII դարերի բուրժուազիայի դասական քաղաքական աշխարհայացքի ձևավորման համար։ Այն արդի բողոքական երկրներում ազատամտականության հոգևոր ակունքներից է։
 
== Աղբյուրներ ==
* Կառլեն Միրումյան ․ Քաղաքական ուսմունքների պատմություն, Երևան, 2006
 
== Գրականություն ==