«Կարմիր ջրիմուռներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կարմիր ջրիմուռներ''' ({{lang-lat|RhodophyaRhodophyta}}), ջրիմուռների բաժին: Բազմաբջիջ կամ միաբջիջ օրգանիզմներ են: Լինում են մուգ կարմիր, վարդագույն, դեղնավուն, պղնձակապտավուն գույնի, որը պայմանավորված է քրոմատոֆորներում պարունակվող d քլորոֆիլ (կանաչ), R-ֆիկո-էրիթրին (կարմիր) և R-ֆիկոցիան (կապտականաչ) պիգմենտներով: Կարմիր ջրիմուռների մարմինը թելաձև է, թիթեղանման, երբեմն հատվածավորված է [[ցողուն]]ի և տերևանման օրգանների: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով: Զարգացման ընթացքում բնորոշ առանձնահատկություն է շարժական մտրակավոր փուլերի բացակայությունը և ինքնատիպ սեռական պրոցեսը: Արական սեռական օրգաններում գոյանում են ոչ շարժունակ [[բջիջ]]ներ, որոնք ջրի միջոցով շարժվում են դեպի իգական սեռական օրգանները՝ կարպոգոնները: Հայտնի է 600 ցեղ, 3750 տեսակ: Ապրում են հիմնականում ծովերում, սակավ՝ [[քաղցրահամ ջրեր]]ում, հողում: Բրածո ձևերը գտնվել են կավճի հասակի նստվածքներում:Առանձին տեսակներից ագար-ագար, ագարոիդ են ստանում, պորֆիրա տեսակն օգտագործվում է որպես սնունդ:
{{ՀՍՀ}}