«Թովմա Մեծոփեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Թովմա Մեծոփեցու գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ։ Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ։ Թովմա Մեծոփեցին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է։ Ամենահայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ և յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, 1999) երկն է<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=299&captn=7772&wrpg=0&aupg=0 Թովմա Արծրունի, Պատմագրութիւն, աշխատասիրութեամբ Լ. Խաչիկեանի, Երեւան, 1999]</ref>, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները։ Այն XV դ. պատմ. հազվագյուտ երկերից է, կարևոր աղբյուր Լենկթեմուրի, ինչպես նաև կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության ուսումնասիրման համար։ Մեծոփեցու պատմական երկերից է նա¨ «Յիշատակարանը» (1892), որը վերաբերում է Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն։
Մեծոփեցին նաև սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնա-դավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր։
 
== Աշխատություններ ==
*[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=299&captn=7772&wrpg=0&aupg=0 Թովմա Արծրունի, Պատմագրութիւն, աշխատասիրութեամբ Լ. Խաչիկեանի, Երեւան, 1999]
*[http://rbedrosian.com/tm1.htm T'ovma Metsobets'i's History of Tamerlane and His Successors, Transl. Robert Bedrosian]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}