«Ալբերտ Արիստակեսյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Ալբերտ Վրթանեսի Արիստակեսյան''' ([[1928]], [[օգոստոսի 10]], գ. [[Չանախչի]] (այժմ` [[Զանգակատուն]]) - [[1979]], [[հունիսի 22]], [[Երևան]]), հայ [[Գրականագիտություն|գրականագետ]], բանասիրական գիտությունների դոկտոր, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1966]]-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Չանախչի]] (այժմ` [[Արարատի մարզ]]ի [[Զանգակատուն]]) գյուղում։ [[1950]]-ին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ [[1951]]-[[1952]]-ին եղել է սրբագրիչ «[[Պիոներ կանչ]]», [[1952]]-[[1953]]-ին` [[«Ավանգարդ»]] թերթերում, [[1953]]-[[1962]]-ին` գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար [[«Գրական թերթ»]]-ում, [[1962]]-[[1965]]-ին` բաժնի վարիչ [[«Սովետական գրականություն»]] ամսագրում, [[1965]]-[[1970]]-ին` ավագ գիտաշխատող [[«Պատմա-բանասիրական հանդես»]]-ում,[[1970]]-[[1979]]-ին` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ [[1966]]-ին «[[Սիլվա Կապուտիկյան]]ի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ [[1975]]-ին «[[Պարույր Սևակ]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է [[1979]]-ին, [[Երևան]]ում<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 79}}</ref>։
 
== Ստեղծագործություններ ==