«Կացուշիքա Հոքուսայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 40.
1800-ական թվականներին Հոքուսայը, զարգացնելով իր ոճը, արդեն ետևում էր թողել դիմանկարները: Նա նաև ամրապնդել էր իր «Կացուշիքա Հոքուսայ» անունը, որով հայտնի դարձավ, վերափոխելով նախկին անունը իր ծննդավայրի անվան հետ: Այդ տարի նա հրատարակեց երկու բնանկարների հավաքածու` «Արևելյան մայրաքաղաքի տեսարաններ» ու «Էդոյի 8 տեսարան» ու սկսեց աշակերտներ հավաքել: Ամբողջ կայքնի ընթացքում Հոքուսայը կունենա մոտ 50 աշակերտ:
 
Հոքուսայն ավելի ու ավելի հայտնի էր դառնում, քանի որ տաղանդավոր էր ու իրեն լավ էր գովազդում: 1804 թվականի Տոկիոյի փառատոնին նա նկարեց հայտնի բուդդայական վանականի` [[Բոդհիդհարմա|Դարումայի]] 180 մետր երկարություն ունեցող դիմանկարը:
Հոկուսայի կենսախինդ ու բազմազան ոճը բնորոշվում է պարզությամբ և մոնումենտալությամբ։ Վարպետն օժտված էր շարժումը պատկերելու հիանալի ունակությամբ։ Ընդհանուր առմամբ նա ստեղծել է մոտ 30 հազար փորագրություն ու նկար, ավելի քան 500 պատկերազարդում։ Նրա լավագույն ստեղծագործություններից են՝ «Ֆուձի լեռան 36 տեսարաններ» (1823–1829), «Հայտնի կամուրջներ» (1827–1830), «Ճանապարհորդություն երկրի ջրվեժներով» (1827-1833), «Չինաստանի և Ճապոնիայի բանաստեղծներ» (1830) շարքերը։ Ժանրային աշխատանքների էներգիան ու հումորը, բնանկարների նրբությունը դարձրեցին Հոկուսային Եվրոպայում ճապոնական ամենահայտնի նկարիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել 19 դ. վերջի - 20-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի վրա։
 
[[Իէնարի Տոկուգավա|Շոգուն Իէնարին]] հրավիրել էր Հոքուսային Շոգունատի դատարան` մրցելու ավանդական ոճի նկարչի հետ: Հոքուսայը շոգունի աչքի առաջ թղթի վրա կապույտ ֆոն, հետո վրայից վառ կարմիր ոտքերով ճուտիկ նկարեց: Ներկայացնելով իր աշխատանքը որպես Տեցուրա գետում «նավարկող» թխկենու կարմիր տերևները պատկերող բնապատկեր, Հոքուսայը հաղթում է:
 
1807 թվականին Հոքուսայը համագործակցում է սիրված գրող [[Տաքիձավա Բաքին]]ի հետ, նկարազարդումների շարք պատրաստելով նրա գրքերի համար: Բայց չորրորդ գրքի վրա աշխատելիս նրանց հայացքների տարբերությունը ակնհայտ է դառնում, ու համագործակցությունը ավարտվում է: Երկընտրանքի առաջ կանգնելով, հրատարակիչը նախընտրում է շարունակել աշխատել Հոքուսայի հետ, քանի որ այդ ժամանակաշրջանում նկարազարդողները շատ են կարևորվում:
 
== Ստեղծագործություններ ==